Քիչ առաջ լրատվամիջոցները տարածեցին մի տեղեկություն, համաձայն որի՝ դեպի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի օդանավակայան է ուղևորվել ավտոշարասյուն, որում ենթադրաբար գտնվել է Խորվաթիայի սերբերի նախկին առաջնորդ Գորան Հաջիչը: Դատարանի որոշմամբ, նրան արտահանձնում են Հաագայի միջազգային դատարանին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Հիշեցնենք, որ Հաջիչը ձերբակալվել է երկու օր առաջ: Հաագայի միջազգային քրեական դատարանը Խորվաթիայում Սերբսկայա Կրաինա ինքնահռչակ հանրապետության 1991-1995թթ. առաջնորդ Հաջիչին մեղադրում է մարդկության դեմ գործած հանցանքների մեջ:









































