Այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի 2018-19թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
Վարչապետը զեկույցը բաժանեց 3 մասի. «2019 թվականի հունվարի 1-ից մինչև կորոնավիրուսի ճգնաժամի մեկնարկը, ճգնաժամի կառավարության ընթացքում մեր որոշումները և հետագա անելիքները»:
Անդրադառնալով հակաճգնաժամային միջոցառումներին` վարչապետը նշեց, որ իրականացվել է այդպիսի 16 միջոցառում. «Կոնկրետ աջակցություն ենք ցուցաբերել շուրջ 21 հազար տնտեսվարողի, և ավելի քան մեկ միլիոն մարդ կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն: Վարկային արձակուրդ են ստացել ավելի քան 472 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձինք»:
Մանրամասները՝ տեսանյութում: