Այսօր ժամը 12-ի սահմաններում Խանջյան փողոցի Վարդանանց խաչմերուկ չհասած հատվածում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի 22 OL 680 պետհամարանիշի և «Նիվա» մակնիշի 61 UU 929 պետհամարանիշի ավտոմեքենաները: «Հոնդա»-ի ուղևորին տեղափոխել են հիվանդանոց, զոհեր և այլ վիրավորներ բարեբախտաբար չկան:
Միևնույն ժամանակ իրար են բախվել նաև «Գազել» մակնիշի երթուղային տաքսին և «Ֆորդ» մակնիշի բեռնատարը. Երթուղային վարորդը դիմացի վթարից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել է, ինչի արսյունքում հետևից ընթացող «Ֆորդ»-ը թեթև հարված ել է «Գազել»-ի հետնամասին:







































