Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Օձունը փլուզման վտանգի տակ է. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Այսօր հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պատմել է վերջին շրջանում լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում մեծ քննարկում առաջացրած իր, վեհափառի և Արմեն Հախնազարյանի՝ 2006-ի հանդիպման մասին: Սամվել Կարապետյանի խոսքերով՝ Արմեն Հախնզարյանը վեհափառի մոտ բարձրացրել է Սանահինի խնդիրը: Վեհափառը նախ սկսել է պատմել տվյալ տարվա ընթացքում իր հաջող գործունեությունից, որ 84 օբյեկտ են կառուցում, որ շինարարական տարի է: Այդ ընթացքում Ա.Հախնազարյանը խնդրել է վեհափառին ուշադրություն դարձնել նաև հուշարձաններին, որ, օրինակ, Սանահինի վանքի տանիքին անտառ է աճել: Վեհափառին այդ միտքը դուր չի եկել, նա խոժոռվել է, ապա ասել՝ ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ, այնուհետև շարունակել է՝ ես չեմ թողնի Գեղարդի, Խոր Վիրապի, Էջմիածնի Մայր տաճարի վրայից մի քար ընկնի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասել է, որ բոլոր քննարկումները, դիտարկումները ցավոք սրտի տպավորություն են ստեղծել, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը հետաքրքրված չէ իր սրբավայրերով, որ դրանցով միայն հետաքրքրված են անհատներ, երիտասարդներ.«Մեղադրել Ամենայն հայոց կաթողիկոսին պակաս սրտացավության մեջ, չեմ կարծում, թե պատշաճ է»,-հավելել է նա: Բացի այդ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նաև նշել է, որ վեհափառ հայրապետը օբյեկտներ չի անվանել սրբավայրերի շինարարությունները, վերանորոգման աշխատանքները, ասել է, որ առաջնահերթության խնդիր է.«Այո, մենք ունենք առաջնահերթություններ, որոնց հիման վրա աշխատանքներ իրականցվում են, բայց ասել, թե մյուս վանքերը, եկեղեցիները անտեսված են, պարկեշտ չէ, որովհետև այսօրվա դրությամբ 100-ից ավել վանքեր և պատմական եկեղեցիներ մասնակի կամ ամբողջությամբ նորոգվել են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կողմից, բայց Մայր Աթոռը ձեր պատկերացրած այդ միջոցները չունի, նախևառաջ պետական հոգածության խնդիր էլ կա»: Նա նաև փաստել է, որ այսօր Օձունի սրբավայրի փլուզման վտանգը կա, որ վեհափառն այդքան բարձրաձայնել է և ոչ մի արձագանք չի ստացել և եթե վաղը այն ամբողջությամբ փլվի, պետք է զարմանանք՝ ինչու այսպես եղավ:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասել է, որ այն, ինչ այսօր կատարվում է սոցիալական ցանցերում, քննարկում չէ, այնտեղ վիրավորանք և անպարկեշտություն է տեղ գտնում, և այդ քննարկումների ո՛չ լեզուն, ո՛չ քննարկումները պատիվ չեն բերում մեր ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում