Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակ. Զատուլինը՝ Լավրովի հայտարարության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 22-ին արած հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին, գրել էր. «Փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կապերի ապաարգելափակում»:

Սակայն ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի երեկվա հայտարարությունը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին միանգամայն հակառակն էր: Անդրադառնալով հարցին՝ ի վերջո Հայաստանի համար ընդունելի է խնդրի կարգավորման փուլային, թե փաթեթային տարբերակը՝ նախարարը հայտարարեց. «Մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են և վերահսկվում են: Կրկնում եմ, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն ավելի մեծ չափով է իրականացնում իր պարտավորությունները՝ չստանալով համադրելի քայլեր մյուս կողմից, խախտում է իր անվտանգային դիրքերը: Նման իրականացումն անհնար է»: Այսպիսով, ՀՀ արտգործնախարարը, ըստ էության, հերքեց Սերգեյ Լավրովին:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս թեմայի շուրջ զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ, որի տեսակետը ևս համընկավ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի խոսքի հետ: «Որպեսզի կարողանամ մեկնաբանել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, պետք է լսել նրան և հասկանալ՝ ինչպես է նա տեսնում հարցի կարգավորումը, և միայն դրանից հետո մենք կկարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում: Ես լիովին հասկանում եմ, որ արցախյան հակամարտության սկզբունքներն ակնհայտ են, և դրա համար Լավրովի կամ մեկ այլ անձի հայտարարություն պետք չէ: Պետք է լինի գործարք, որը, սակայն, չի ստացվում իրականացնել: Ես մինչև վերջ չգիտեմ, թե ինչ նկատի ուներ Լավրովը, սակայն կարծում եմ՝ արցախյան հակամարտության լուծումը կունենա փաթեթային լուծում, քանի որ կողմերը միմյանց չեն վստահում»:

Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես կգան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ փորձելով և՛ երկրորդել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, և՛ բացատրել իրավիճակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում