Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Փաշինյանի խնդիրը կադրային ատեստավորում անցկացնելն է, ովքեր տեղում չեն, պետք է հեռացվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։

– Պարոն Արշակյան, հետևելով վերջին իրադարձություններին՝ որքանո՞վ լուրջ ճգնաժամի ականատես ենք լինում, նկատի ունեմ՝ Գավառի վենդետան, այնուհետև ԱԺ փոխխոսնակի և ակտիվիստի վեճը։

– Մենք ոչ թե ճգնաժամի ենք հանդիպել, այլ քաղաքական իշխանությունը մարտահրավերների օրակարգից դուրս է մնացել։ Եթե քաղաքական իշխանությունը զբաղված լիներ օրակարգային մարտահրավերներով, նրանք գիշեր-ցերեկ, առանց հանգստի, առանց ինքնամեկուսանալու իրավունքի և հնարավորության, պետք է զբաղված լինեին պետականաշինությամբ, հակաճգնաժամային օրենքներ մշակեին Հայաստանը նորացնելու, զարգացնելու համար, պետք է հետևեին այդ օրենքների կիրառմանը, վերահսկեին։ Եվ ժամանակ, և եռանդ, այլ բանով զբաղվելու ցանկություն, փողոցում լինելու ժամանակ չէին ունենա։ Քաղաքական իշխանության վարքագիծը օրինակելի նմուշ կլիներ․ և՛ համայն հայությունը, և՛ ՀՀ քաղաքացիները, համերաշխելով իրենց նշանակած իշխանության հետ, կլծվեին իրենց հարցերը լուծելու ծանր խնդրի լուծման աշխատանքներին, քանի որ հիմա ծանր ժամանակներ են։ Անհատական խուլիգանության, անհատական անկարգության և կոլեկտիվ խուլիգանության և անկարգության համար մթնոլորտ չէր լինի։ Մենք դուրս ենք մնացել օրակարգից, և ըստ ճաշակի, ըստ մշակույթի՝ անում են մարդիկ այն, ինչ ունեն։

– Արդյոք ճի՞շտ է, որ իշխանությունը տրվի սադրանքներին։

– Իսկ ի՞նչ է նշանակում սադրանքի տրվել, նշանակում է ոչ կոմպետենտ լինել, գայթակղության տրվել, սա անթույլատրելի է, անպատասխանատվություն է, անկարողություն, անփութություն, անհամապատասխանություն կոչմանը։ Սադրանք չկա։ Կենցաղային արտահայտություն է՝ սադրանքին տրվեց, ամուսնուն կամ կնոջը դավաճանեց, սա գարեջրատան արտահայտություն է, սադրեցիր, մեկ բաժակ ավելի խմեցի։ Մինչդեռ երկրագունդը ճգնաժամի մեջ է, իսկ դուք սադրանքի եք տրվում։ Կարգապահական պատասխանատվության և հաշվետվության խնդիր կա։

– Ի՞նչ է կատարվում պետական կառավարման համակարգում։

– Օրակարգից դուրս են, չեն զբաղվում պետականաշինությամբ։

– Պատճառը որտե՞ղ է։

– Կոմպետենտ չեն, այսօր Նիկոլ Փաշինյանի խնդիրը կադրային ատեստավորում անցկացնելն է, ովքեր տեղում չեն, պետք է հեռացվեն։ Սադրանքներին տրվողները պետք է դուրս թռնեն, ոչ թե հեռացվեն։

– Օրակարգի բացակայությունը ինչի՞ կհանգեցնի։

– Ավելի վատ բանի, քան կադրային փոփոխությունների, չի հանգեցնի, Հայաստանը կենսունակ պետք է դառնա։ Հայաստանը չի կարող կործանվել, քաոս լինել, Հայաստանը պետք է զգոն լինի, զգաստ և մարտունակ։ Համապատասխան կադրեր ունենա։ Զտիչ պետք է դնել, խստացնել և ադմինիստրացիան թյուրիմացություններից և սադրանքի ենթարկվողներից մաքրել է պետք։

– Ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսում է իշխանությունը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության աշխատանքը։

– Նոր օրենքներ են պետք, ոստիկանությունը պետք է դառնա քաղաքացիների օրենքի և օրինապահության պահապանը։ Նոր օրենքներ, մունիցիպալ ոստիկանություն պետք է լինի, ոստիկանությունը պետք է մոտենա քաղաքացիներին։ Քրեական ենթամշակույթ կոչվածը ոչնչացնելուց առաջ, նախ և առաջ պետք է ոստիկանությունը ունենա գործիքներ քրեական ենթամշակույթը ոչնչացնելու համար։ Դա պետք է լինի անդառնալի, միաժամանակ ոստիկանությունը պետք է լինի միակ հեղինակությունը, վիճահարույց իրավիճակներում պետք է լինի քաղաքացիական շտապօգնություն։ Մենք պետք է ունենանք երկու շտապօգնություն՝ քաղաքացիական և առողջապահական, այդ իրավունքները ոստիկանությանը պետք է տրվեն, բնականաբար, անձնակազմ ձևավորելուց հետո, արդարամտության զորակոչով պետք է համալրվի ոստիկանությունը բանիմաց, բարեխիղճ մարդկանցով։ Արդյունքում կլուծվեն բոլոր քրեածին երևույթները, կկանխվեն, կպատժվեն, և ոստիկանության նկատմամբ պետք է լինի վստահություն։ Հեղափոխությունը պետք է հասնի ոստիկանություն։ Սա ուժ, եռանդ, ջանք, պատասխանատվություն և ռիսկ է պահանջում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում