Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշում է կայացրել Վրաստանին հատկացնել մոտ 200 միլիոն դոլար՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու ծրագրիր՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես նշվում է, ԱՄՀ գործադիր խորհուրդը վերանայել է Վրաստանի տնտեսական բարեփոխումների ծրագիրը, ինչից հետո որոշել է միջոցներ հատկացնել: Այս գումարը կուղղվի երկրի բյուջեին աջակցելու և կորոնավիրուսի հետ կապված շտապ վճարային կարիքների և ֆինանսական կարիքների բավարարմանը:
Հայտնի է, որ մինչ այժմ աշխարհում ավելի քան 3,3 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 1 միլիոն հիվանդ ապաքինվել է, 239 284-ը մահացել են։