Վրացական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցում կարանտին է հայտարարվել` բժշկական անձնակազմի կորոնավիրուսային վարակի պատճառով:
Բուժհաստատության ղեկավար Լևան Ռատիանին, անցկացնելով հիվանդների առողջության վիճակի վերաբերյալ ավանդական ճեպազրույցը, չի պատասխանել կարանտինի մասին լրագրողների հարցին:
Վրաստանի առաջին ալիքը գրել է, որ Ռատիանին հաստատել է կարանտինի մասին տեղեկատվությունը:
Ավելի ուշ Ռատիանին և կլինիկայի մյուս ներկայացուցիչները հերքել են բժշկական անձնակազմի վարակի մասին տեղեկությունները: Կլինիկայում հայտնում են, որ կարանտինի ռեժիմը նախազգուշական միջոցառում է, որը ձեռնարկվել է մարտի 11-ից:
Առաջին համալսարանական կլինիկայում բուժում է տրամադրվում կորոնավիրուսային բարդություններով տառապող առավել ծանր հիվանդներին: