«Նորմանդյան ձևաչափի» երկրների արտգործնախարարները նշել են, որ 2019-ի դեկտեմբերին կայացած առաջնորդների գագաթնաժողովի արդյունքների հիման վրա վերջնական փաստաթղթի, որ վերաբերում է Դոնբասում կարգավորմանը, ինը կետերից միայն մեկն է կատարվել, այն էլ մասամբ:
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
«Ես նկատի ունեմ կալանավորների փոխանակումը», – ասել է նա:
Հինգշաբթի՝ ապրիլի 30-ին, «Նորմանդյան ձևաչափի» երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները Դոնբասում իրավիճակի վերաբերյալ անցկացրել են տեսաքննարկում:
2019 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած գագաթնաժողովում կողմերը ընդունել էին համատեղ հայտարարություն և պայմանավորվել հանդիպել չորս ամիս անց՝ շարունակելու աշխատանքը Դոնբասում հակամարտության լուծման ուղղությամբ:








































