Սահմանափակող միջոցառումները, որոնք ներկայացվել են Միացյալ Նահանգների մեծ մասում՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով, խախտում են քաղաքացիների իրավունքները: Այս հայտարարությունն արել է ամերիկացի հայտնի միլիարդատեր Իլոն Մասկը չորեքշաբթի օրը իր կողմից հիմնադրված Tesla ընկերության ներդրողների մասնակցությամբ հեռահաղորդակցության ժամանակ՝ գրում է mk.ru-ն:
Միևնույն ժամանակ, գործարարը նախազգուշացրել է փոքր ձեռնարկությունների սնանկացման մոտալուտ ալիքի մասին:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է տանը մնալ, ուրեմն լավ է: Այս մարդիկ պետք է հնարավորություն ունենան տանը մնալու, նրանց չպետք է ստիպեն, որ դուրս գան, բայց ասել, որ չպետք է դուրս գան տնից, եթե դա անեն, կձերբակալվեն, դա ֆաշիզմ է, դա հակաժողովրդավարական է: Դա ազատություն չէ», – ասել է Մասկը:








































