Monday, 13 05 2024
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

Հանցավորության զրո կառավարելիություն․ ինչու են աճում հանցագործությունները, և ինչի արդյունք էին Գավառի դեպքերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը։

Պարոն Գասպարյան, գրեթե ամեն օր լսում ենք նոր հանցագործությունների՝ կրակոցների, սպանությունների, խուլիգանությունների մասին։ Գագաթնակետը, թերևս, Գավառի դեպքերն էին։ Պնդումներ կան, որ կորոնավիրուսով պայմանավորված այս ճգնաժամի ֆոնին հանցագործությունների թվի ավելացումը բնական էր։ Այսինքն՝ որքան այս սոցիալ-տնտեսական ճգնաժամը խորանա, հանցագործություններն այդքան կաճե՞ն։

– Ընդհանրապես մեր երկրում հեղափոխությունից հետո սկսված դեպքերը՝ սկսած զինվորականների ավտոբուսի վրա հարձակվելու դեպքից մինչև ամենօրյա սպանություններ ու հանցագործություններ, ինչ-որ իմաստով արդեն սովորական են դարձել, քանի որ հանցավորությունը դինամիկ գործընթաց է, որոնք, այո, հաճախ շատանում են երկրում տնտեսական ճգնաժամերի, քաղաքական փոփոխությունների, պատերազմական գործողությունների ընթացքում։ Սա օրինաչափ գործընթաց է, որը, սակայն, պետք է լինի կառավարելիության շրջանակներում։ Երբ որ մենք այն ժամանակ ասում էինք, որ պետք չէ քրեական ենթամշակույթը քրեականացվի, դրա անունը առհասարակ տրվի, դրա իմաստն այն էր, որ պետք է ոչ թե քրեական խմբավորումների, քրեական ենթամշակույթը կրողների դեմ պայքարել, այլ պետք է երկրում կառավարել հանցավորությունը։ Երկրում հանցավորությունը կառավարելը այն է, երբ դու հասկանում ես, թե ինչու են երկրում առաջանում խմբավորումներ, ինչ հենքով են առաջանում, ինչ կարելի է սպասել նրանցից, ինչ կանխատեսում անել, ու վերջում պետք է կառավարել այդ կանխատեսումը։
Այսինքն՝ հիմա Հայաստանում հանցավորությունը, հանցավորության մակարդակը կառավարելի չէ՞։

– Գավառի դեպքերը ու առհասարակ մնացած դեպքերը խոսում են այն մասին, որ մենք արդյունավետ վերլուծություններ չենք անում։ Մինչդեռ դա շատ հեշտ է։ Պետք է սկսել նրանից, թե որտեղից առհասարակ մարդկանց ձեռքին ավտոմատներ, ապա պետք է պարզել, թե ովքեր են առավել ռիսկային հանցագործները, ինչպիսի հանցանք կարող են գործել նրանք, օրվա որ ժամին կարող են գործել, ով կարող է լինել թիրախը, տուժողը։ Այս բոլորը հնարավոր վերլուծության երևույթներ են, որոնք ես այսօր տեսնում եմ, որ չեն արվում ո՛չ ոստիկանությունում, ո՛չ դատախազությունում։ Նման վերլուծությունը պետք է անի մի մարմին, որը սկզբում կարող է լինել անկախ մարմին, ապա հետո կարող է դառնալ պետական։ Թե չէ ոստիկանության, դատախազության կողմից ամեն տարի պարտադիր կերպով տրվող ստատիստիկան անիմաստ է, ոչինչ է, եթե այն չի վերլուծվում, որպեսզի հաջորդ տարի ունենանք, ասենք, ոչ թե 10 հազար, այլ 8 հազար։ Հանցագործությունների թվի նվազում հնարավոր է միայն, եթե վերլուծվեն արդեն իսկ կատարվածների պատճառները։

Այսինքն՝ եթե հիմա Հայաստանում փաստացի այդ վերլուծությունը չի արվում, դրան գումարվում է ստեղծված ճգնաժամը, կարելի՞ է ասել, որ առաջիկայում հանցավորության մակարդակի աճն անխուսափելի կլինի։

– Ես կորոնավիրուսով պայմանավորված հանցագործությունների աճը դեռևս չեմ կարողանում վերլուծել։ Տեսությունն ասում է, այո, ճգնաժամերի ժամանակ, երբ մարդկանց ակնկալիքներն ու սպասումները բախվում են միմյանց, և հնարավորությունը չի համապատասխանում առկա իրականությանը, միշտ ծնվում են ինչ-որ արարքներ, որոնք կարող են լինել հանցավոր։ Բայց որպեսզի հնարավոր լինի ուղիղ կապ տեսնել կատարված հանցագործությունների ու ճգնաժամի միջև, հարկավոր է վերլուծել իրավիճակը։ Մասնավորապես պարզել, թե ո՞ւր են մեր ոստիկանական ուժերը, արդյոք չէր կարելի կռահել, ասենք, Գավառի դեպքերը՝ ելնելով Նորատուսի, Գավառի կամ Երևանի սոցիոէթնիկ առանձնահատկություններից։ Ով էր այս առանձնահատկությունները ուսումնասիրել, որ ասեր՝ ժողովուրդ, Նորատուսի լարված իրավիճակը կարող է հանցագործության պատճառ դառնալ։ Ուր էին այդ վերլուծություններ կատարողները, որ մարդիկ մահակներով ոստիկանության միջով հիվանդանոց էին ներխուժում։ Մենք 30 տարի ոստիկանությանը սարքել ենք ամենալավ օպերներն ու ամենալավ քրեական հետախուզության մասնագետները, բայց նրանք համակարգում շատ քիչ են մնացել ու արտերկրում են։ Իսկ մեր ոստիկանական համակարգը պարզապես դարձել էր երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց առանձնատները հսկող կառույց։ Հիմա ժամանակն է, որ ամեն մեկը կատարի իր գործը։ Քրեական հեղինակությունների դեմ պայքարի մի ամբողջ բաժին է գործում հանրապետության մակարդակով։ Նրանց գործառույթն այդ քրեական հեղինակությանը ձգտողներին հենց արմատից արմատախիլ անելն է, կամ կառավարելը այդ մարդկանց, որպեսզի հասկանան, թե նրանք ինչի են ունակ։ Թե այս գործընթացը ինչպես է կատարվում, ես չեմ կարող ասել։ Հանցագործությունները կարող են լինել անձնական վրեժխնդրությունից մինչև քաղաքական կոմպոնենտ, բայց որևէ մեկը մեզ պետք է ասի, թե ինչից են դրանք ծնվել։

– Պարոն Գասպարյան, ակներև է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի ընդունումից հետո լուրջ ձեռքբերումներ չկան։ Հակառակը՝ որ քրեական ենթամշակույթ կրողին ձերբակալում են, նրանք դառնում են քաղհալածյալ, հարցազրույցներ են տալիս, խոսում են իշխանությունների կողմից իրենց նկատմամբ հետապնդումների մասին։ Հակառակ էֆեկտը կարծես ստացանք։

– Բա մենք դրա մասին էինք խոսում։ Այդ օրենքին մեր դեմ լինելը հենց դրանով էր պայմանավորված։ Ի վերջո, երբ մենք նրանց կոչում ենք քրեական հեղինակություն կամ քրեական ենթամշակույթ կրող, արդեն իսկ հասկանալի է, որ այդ մարդիկ ունեն իրենց հետևում մարդիկ, որոնց համար իրենք հեղինակություն են։ Հիմա իշխանությունը այդ մարդկանց ուղղակի ուզում է դատել հեղինակություն լինելու համար, փոխարենը՝ կառավարի երկրում հանցավորության իրավիճակը։ Կրկնում եմ, կառավարել նշանակում է հասկանել, թե որտեղ և ինչու կարող է հանցագործություն կատարվել, ինչ տեսակի հանցագործություն, օրվա որ ժամին։ Վերլուծությունը նրա համար է, որպեսզի մենք հասկանանք՝ Ռազմական ոստիկանության քննիչը, եթե խառնվում է սպանությունների գործին, պատճառը որն է, արդյոք այս սպանությունները ծնվեցին միայն երեխաների՞ կռվից, թե՞ նախապատմություն կա։ Պետք է հասկանանք, թե այդ 500 հոգին որտեղից հավաքվեցին։ Հեղափոխությունից առաջ 14 հոգի մարդ էր հավաքվում, ոստիկանությունը գալիս, շրջապատում տանում էր։ Այդ ոնց ստացվեց, որ մի գյուղում հնարավոր չեղավ հասկանալ, թե ինչպես են այդքան մարդ հավաքվել, ոնց են գալիս դեպի հիվանդանոց։ Պետք էր ի սկզբանե թույլ չտալ, որ այդքան մարդ իրար գլուխ հավաքվեր։ Պետք էր կանխել։ Եթե պետք էր, թող զրահատեխնիկա բերեին, մի քանի անգամ օդ կրակեին, կամ պարզապես խմբակային ձերբակալեին ու տանեին։ Դրա համար երկրում գոյություն ունեն ներքին զորքեր։ Այդ զորքերը ժամանակին միտինգ էին ցրում, այդ ինչպես եղավ, որ հիմա չեն կարողանում մի քանի հարյուր մարդ հավաքել։

Պատճառը ո՞րն է, պարոն Գասպարյան։ Դեպքից հետո քննարկվում է, որ ոստիկանապետը թույլ է, սոցցանցերում նրա հրաժարականն են պահանջում։ Ձեր բարձրացրած հարցերը, խնդիրները միայն ոստիկանապետի անձո՞վ են պայմանավորված, թե՞ խնդիրը համակարգային է։

– Ես չեմ կարող ոստիկանապետի անձը դիտարկել։ Ոստիկանությունը կառույց է, որը կառավարել է ուզում։ Եթե իրավիճակը կառավարելը ոստիկանապետի հրամանից էր կախված, ապա պետք է դիտարկել՝ կարողացե՞լ է այդ մարդը իրավիճակը ճիշտ գնահատվել իր ենթակաների միջոցով, հասկացե՞լ է նա, թե որքան ուժ էր առհասարակ պետք տանել Գավառ։ Ես չեմ կարող ասել, որ դա մեկ մարդուց է կախված։ Իրավիճակը պետք է ներքևից ճիշտ զեկուցվի ոստիկանապետին և ճիշտ վերլուծվի, որպեսզի ոստիկանապետը կարողանա համապատասխան հրամաններ արձակել։

Բայց դրան զուգահեռ էլ, մեր ոստիկանությունը, եթե մի քիչ ուժ ունի, այդ ուժը սխալ է կիրառում։ Պարոնյան փողոցում քրեական հեղինակությունների է պառկեցնում ասֆալտին և այլն։ Բայց սա սխալ մեթոդաբանություն է, որն էլ ավելի է սրում իրավիճակը։ Կամ մենք պետք է գործենք օրենքի շրջանակներում, որը ենթադրում է հարգել ցանկացած մարդու իրավունք ՝ անկախ նրա սեռից, գույնից ու տարիքից, դրսևորած վարքից ու սոցիումում ունեցած դիրքից։ Ոստիկանության ուժը պետք է լինի համաչափ։ Իսկ որպեսզի համաչափ լինի ուժը, հարկավոր է գնահատել իրավիճակը։

Մասնավորապես պարզել, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել դիմացինը, որպեսզի այդ վտանգին համարժեք գործողություն ձեռնարկվի։ Հիմա Գավառում պարզ չէ՝ ոստիկանապետին զեկուցե՞լ են, որ ամբողջ գյուղ ոտքի է կանգնել ու գալիս է հիվանդանոց, և արդյոք դրանից հետո ոստիկանապետը լրացուցիչ ուժեր բերելու հրաման չի՞ տվել։

Եթե այդպես է, ապա այդ մարդն իր տեղում չէ։ Իսկ եթե նրան չեն զեկուցել, ապա սա արդեն ամբողջ համակարգի խնդիրն է։ Իսկ առհասարակ, կրկնում եմ, պետք էր կանխատեսել ու կանխարգելել կատարվածը, բայց մեր ոստիկանությունն այսօր, բացի արձանագրելուց, ոչինչ չի անում։ Կանխելուն ուղղված ոչ մի գործողություն չի կատարվում։ Իսկ կանխելը ուղեղ է պահանջում, գիտելիք է պահանջում։ Համակարգի առողջացումը լուրջ հրամայական է։

Վերջերս կառավարությունը ընդունեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը։ Բավական փոփոխություններ են նախատեսվում այդ ռազմավարությամբ։ Ակնկալո՞ւմ եք Ձեր բարձրացրած հարցերի լուծումը այս բարեփոխումներով։

– Ներկայացված ռազմավարությամբ ես իմ բարձրացրած հարցերի պատասխանները չեմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ ռազմավարությամբ ոստիկանին ավելի շատ տեսնում են դաստիարակողի դերում, բայց ոստիկանությունը դաստիարակչական ֆունկցիա չունի։ Ոստիկանությունը կրթության նախարարություն չէ։ Ոստիկանությունը իր դերակատարությունն ունի հանցավորության մեջ, հանցավորության կանխարգելման մեջ։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ ռազմավարությամբ, օրենքներով իրավիճակ չի փոխվի։ Այսօրվա ռեսուրսը պետք է ճիշտ կառավարել, մինչդեռ տարերային կառավարում է գնում։ Յուրաքանչյուր որոշում կայացնող իրավասություն ունեցող անձ պետք է կարողանա այդ որոշումը կայացնել։ Նա չպետք է կախված լինի մեկ անձից։ Եթե Ծիծեռնակաբերդ պետք է գնա մի պապիկ, և դրա համար որոշում կայացնողը պետք է լինի վարչապետը, պարզ է, որ երբեք ոստիկանություն չենք ունենա։ Պապիկին Ծիծեռնակաբերդ բարձրացնելու որոշումը պետք է կայացներ օրվա պատասխանատու ոստիկանը։

Քանի դեռ մեր զուգարանների մաքրելուց խոսում է վարչապետը, չի կարող լինել լավ կրթություն, ոստիկանություն, բանակ և մնացածը, որովհետև բոլոր նախարարները նայելու են մի կառավարչի։ Մեր ամբողջ խնդիրն այն է, որ երկրի կառավարման մոդելն այնպես փոխվի, որ յուրաքանչյուրը կարողանա իրացնել իրեն վստահված լիազորությունները, կայացնի որոշումներ և պատասխանատվություն կրի այդ որոշումների համար։ Չստացվի այնպես որ, առողջապահության նախարարն ասի՝ կորոնավիրուսը վերահսկողությունից դուրս է եկել, մի քանի րոպե հետո վարչապետն ասի, որ իրենք կառավարում են իրավիճակը։ Չի կարելի նման բան։ Հիմա շատերը քննարկում են և սպասում էին, որ Գավառում էլ մեկ ուրիշը պետք ոստիկանապետի տեղը որոշեր։ Խնդիրը հենց այստեղ է, և դա պետական կառավարման համակարգի ու ոստիկանության կառավարման խնդիրն է։ Տարերայնությունը պետք է վերանա, ու ամեն ինչ դրվի ռելսերի վրա։ Այդ ճանապարհին հնարավոր է սխալվել, բայց դրված ուղենիշները պետք է լինեն ճիշտ։ Իսկ ես հիմա ուղենիշ չեմ տեսնում։ Քաղաքացու ընկեր ոստիկանի մոդել դիտելու ստրատեգիան անիմաստ է։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում