«Մամուլում գրվեց, որ Շենգավիթի քննչականի մի խումբ քննիչներ օրերս որոշել են մի քիչ լիցքաթափվել և խրախճանք են կազմակերպել հենց բաժնում՝ բերման ենթարկված մարմնավաճառների հետ: Սակայն, մեր տեղեկություններով, քեֆը տեղի է ունեցել համայնքի օբյեկտներից մեկում: Խրախճանքն այնքան բուռն է եղել, որ բանը հասել է բարձրաձայն հայհոյանքների:
Կատարվածի մասին տեղեկացել է Շենգավիթի ոստիկանապետը և այդ մասին զեկուցագիր է գրել Ալիկ Սարգսյանին: «Ոստիկանության լրատվականից երեկ տեղեկացանք, որ Շենգավիթի քննչականի աշխատակիցներից մեկի նկատմամբ, ում անունը չի հրապարակվում, ծառայողական քննություն է սկսվել: Թե ինչու այդ մեկի, երբ մասնակիցները շատ են՝ դեռևս պարզ չէ: Հավանաբար նա ամենաբարձրն է հայհոյել: Կամ ամենաանպաշտպանն է:











































