Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ասաց. «Դուք որտեղի՞ց գիտեք՝ ում ոնց ենք ընդունում, ու մասին ինչ կարծիք ունեն: Նախևառաջ լսեք ձեր մասին կարծիքները և հետո նոր ձեզ իրավունք վերապահեք խոսելու մի մարդու մասին, որը դահլիճում չի գտնվում: Ես պահանջում եմ ձեզնից, որ դուք նույն բանը կրկնեք Ալեն Սիմոնյանի ներկայությամբ՝ նայելով նրա աչքերին, և ասեք, թե ումից եք լսել նման կարծիքներ»:
Նրա խոսքով` այսօր դահլիճում պոպուլիզմի ցերեկույթ էր:
Մանրամասները՝ տեսանյութում:








































