Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պ. Ֆոնսեկան խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին Հռոմում:
«Ես ուզում եմ, որ Մխիթարյանը մնա, ինքը ևս ցանկություն ունի մնալու: Ես հավանում եմ նրա հետ մեր աշխատանքը: Նա լավ մարդ է և լավ ֆուտբոլիստ: Սակայն նրա ապագան կապված է նրա ակումբից»,- հաղորդմամբ` այս մասին գրում է Great Football:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմայի» սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են ունեցել: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչ հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և հստակ ժամկետները չկան, թե երբ կվերսկսկվի, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, երբ այն կավարտվի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է 6 գոլի և 3 գոլայինփոխանցման հեղինակ: