Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Կորոնավիրուսի ազդեցության նվազեցման տակ ընկնելու է ամեն բան: Պարոն Ջանջուղազյան, արդյոք չե՞ք կարծում, որ ԱԺ-ն իրավունք ունի քննարկելու և հասկանալու, թե դա որքանով է հակաճգնաժամային ծրագիրը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ դա ԱԺ պատգամավորների իրավունքների սահմանափակում է արտակարգ դրության պայմաններում. «Իսկ ո՞վ է ասել, որ արտակարգ դրության պայմաններում պատգամավորների իրավունքները պետք է սահմանափակվեն: Այդ դեպքում ինչո՞ւ եք սա քննարկում ԱԺ-ում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































