Թուրքիայում 402 մարդ է ձերբակալվել՝ սոցցանցերում կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկություններ տարածելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդվում է Թուրքիայի ՆԳՆ Twitter-ի էջում։
Նշվում է, որ վերջին 42 օրերի ընթացքում գերատեսչությունը սոցցանցերում 6362 հաշիվ է ստուգել և ընդհանուր առմամբ 855 կասկածյալների է հայտնաբերել։
ՆԳն տվյալների համաձայն, մի շարք հրապարակումներում ասվել է, որ համազգային արտակարգ միջոցառումներն ավելի երկար են գործելու, քան մի քանի օրով հայտարարված պարետային ժամը։
Բացի այդ, հեղինակները հայտարարել են, որ կառավարությունն իբր կեղծ թվեր է հրապարակում կապված մահվան դեպքերի հետ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ նման պնդումները «անհիմն են և սադրիչ»։