Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ երկրում նախատեսվում է բացել խանութները, թանգարանները, ռեստորաններն ու գեղեցկության սրահները մայիսի 18-ից։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Վարչապետը նշել է, որ միևնույն ժամանակ պահպանվելու են անվտանգության բոլոր նորմերը։
Նշվում է, որ մայիսի 4-ից կվերականգնվի պատրաստի սննդի վաճառքը՝ դուրս տանելու պայմանով, որը կարելի կլինի օգտագործել տանը կամ աշխատավայրում։
Երկրում արդեն մի քանի օր է ինչ կրճատվում է նոր դեպքերի և կորոնավիրուսից մահերի թիվը։ Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվել է 197 հազար մարդ, մահացել է 26 հազար հոգի։ ԱՄՆ-ից և Իսպանիայից հետո Իտալիան կորոնավիրուսի տարածվածության առումով երրորդ տեղում է գտնվում։








































