Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ հիվանդ է մահացել: Առաջին համալսարանական հիվանդանոցի տնօրեն Լևան Ռաթիանին հաղորդել է, որ մահացությունների թիվն աճել է՝ հասնելով վեցի:
Ռաթիանիի խոսքով, մահացել է 83-ամյա տղամարդ:
«Գրանցվել է տերմինալային վիճակում գտնվող 83-ամյա տղամարդու կենսաբանական մահը: Նա ուներ քրոնիկ պաթոլոգիաներ, սրտի անբավարարություն, շողացող առիթմիա, փականների թերություններ: Չնայած վերակենդանացման միջոցառումներին, հիվանդը մահացել է այս առավոտ»,- լրագրողներին ասել է Ռաթիանին:
Ապրիլի 26-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 485 է, ապաքինվել է 139 մարդ, մահացել է 6 մարդ: