Monday, 29 04 2024
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին

Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունը քիչ է․ ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը չի կարծում, թե Ադրբեջանում նավթի գնի իջեցման հետ կապված առաջացած տնտեսական վատ վիճակը կարող է սահմանին լայնածավալ պատերազմի առիթ դառնալ։

«Իմ կարծիքով այս պահին կորոնավիրուսային իրավիճակը իր տնտեսական, սոցիալական քայքայիչ բաղադրիչներով դեռևս չի հասցրել նրան, որ պատերազմի հավանականությունը մեծանա։ Այսինքն՝ ստեղծվի մի իրավիճակ, երբ մի պետությունը կա՛մ կորցնելու բան չունենալով հարձակվի, կա՛մ գտնի, որ այդ մեկ այլ պետությունն այնքան է թուլացել, որ չի կարողանա դիմակայել։ Ադրբեջանն այս պահին նավթի ընդգծված ցածր գներն ավելի փոքրացնում են հավանականությունը, որովհետև վերջերս ինֆորմացիա ստացվեց, որ իրենց նավթային ընկերությունը մոտ 7 մլրդ դոլար գումար է տալիս բյուջեին։

Այսինքն՝ իրենք այս պահին բյուջեի ծախսային մասն ապահովելու խնդիր ունեն։ Իրենք այս պահին ավտորիտար երկիր են։ Մենք չգիտենք, թե կորոնավիրուսի իրավիճակն այնտեղ ինչպես է արտահայտված ու մարդկանց դժգոհություններն ուր է հասել։ Այդ մասով Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունը քիչ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը։

Մհեր Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն այս պահին այն վիճակի մեջ չէ, որ հարձակման հավանականությունը մեծանա։ «Քանի որ տնտեսական գործընթացները մեր նման երկրներում երևում են 6-7 ամիս հետո, այս պահին մենք փաստացի վայելում ենք 2019 թվականի վերջի տնտեսական արդյունքները, որոնք չեմ ասի փայլուն են, բայց վատ էլ չէին։ Ադրբեջանի դեպքում, քանի որ իրենց տնտեսությունը նավթային սրսկիչի վրա է, արդյունքային մասն ավելի արագ է նկատվում։ Ցանկացած անկման դեպքում, իրենց մոտ շատ արագ զգացվում է։ Իսկ մեզ մոտ այդպիսի անկումներն ավելի ուշ են զգացվում»,- մանրամասնեց փորձագետը։

Մհեր Հակոբյանը պատերազմի վտանգը կանխատեսում է այնքան, ինչքան կանխատեսում էր մինչկորոնավիրուսային իրավիճակը։ «Բայց ես միշտ ասել եմ ու ասում եմ՝ վառոդը պետք է միշտ չոր պահես, պետք է ամեն ինչի պատրաստ լինել։ Ուղղակի, ես կարծում եմ՝ լայնածավալ պատերազմ ամեն դեպքում մոտակա ապագայում չի լինի»,- ասաց Հակոբյանը, ապա ավելացրեց՝ ադրբեջանական կողմից դիվերսիաներ, մանր-մունր «կծոցներ» միշտ լինում են ու կլինեն։ Դրա համար, մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք, համոզված է փորձագետը։

Հակոբյանը նշում է, որ սահմանին ստանդարտ, սովորական վիճակ է։ «Իմ գնահատմամբ, Ադրբեջանն անցել է իր հզորության գագաթնակետի շրջանը և այս պահին դանդաղ վայրէջք է կատարում։ Սա մեզ, իհարկե, ձեռնտու է։ 2015 թվականին Ադրբեջանն իր հզորության գագաթնակետի վրա էր, դրա համար մենք միշտ ասում էինք՝ կա՛մ պատերազմը հիմա պետք է լինի, կա՛մ պետք է չլինի։ Ու 2016 թվականին եղավ։ Հիմա իրենք իջնում են։ Իշխանափոխության խնդիր կա, Ալիևի առողջության խնդիր կա և այլն։ Բոլոր հարցերն իմ կարծիքով քչացնում են պատերազմի հավանականությունը»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը մշտապես ներքին դժգոհությունները վերացնելու, հասրակության ուշադրությունը կարևոր հարցերի շեղելու համար օգհտագործել է Արցախը, սահմանը։ Մհեր Հակոբյանը կարծում է, որ քաղաքագիտական այդ հնարքը պետք է շատ զգույշ կիրառել։ «Ադրբեջանը վերջին 20 տարում ստեղծել էր հայի թշնամու կերպար, կորցրած Ղարաբաղի խնդիր էր առաջ քաշում ու իր բոլոր դժգոհողների բերանը փակում էր նրանով, որ այն փողերը, որոնք դուք չեք ստանում, այն զրկանքները, որ դուք կրում եք, մենք անում ենք հանուն Ղարաբաղի։ Արտաքին թշնամու կերպար ստեղծելը դա սպառնալիք է, որն ինքնին ավելի ուժեղ է, քան իրականացումը։ Դու կարող ես անվերջ արտքաին թշնամու կերպար ստեղծել ու սրանով քո կոնկրետ նպատակիցն հասնել՝ մարդկանց բերանը փակել։ Բայց, եթե որոշեցիր կոնկրետ գործողություն անել, ի հայտ կգան բազմաթիվ հարցեր։ Կպարզվի, որ քո բանակն իրականում այնպիսի դրական վիճակում չէ, ինչպես գոռում էիր։ Արտաքին սպառնալիքով մարդկանց բերանը փակելն ավելի շատ խոսք է, քան գործողություն։ Դրա օգուտը շատ չնչին է, բայց վնասն ու ռիսկերը հսկայական են։ Ու այդտեղ, հնարավոր է, որ ներքին դժգոհությունը պայթյունի տեսքով տեղի ունենա։ Ավտորիտար երկրները, ինչպիսին Ադրբեջանն է, կառուցված են ստի ու կեղծիքի վրա։ Սուտն ու կեղծիքը պատերազմական իրավիճակներում ավտորիտար պետությունների ամենամեծ թշնամին է։ Մանավանդ, երբ ճակատում անհաջողություն է լինում, ավտորիտար պետությունը շատ արագ է փլվում։ Մարդիկ պատրաստ են այդ ավտորիտարիզմի հետ համակերպվել գոնե ճակատում հաջողության հասնելու գնով»,- մանրամասնեց Մհեր Հակոբյանը։ Փորձագետը կոչ արեց հասարակությանը խուճապի չմատնվել, քանի որ պատերազմի հավանականությունը շատք փոքր է, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մշտապես պետք է պատրաստ լինել ամեն ինչի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում