Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ֆինանսական օգնություն կտրամադրի ազգային ֆեդերացիաներին:
Այս մասին գրում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: ՖԻՖԱ-ն իրեն անդամակցող բոլոր ֆեդերացիաներին միասին կտրամադրի 150 միլիոն դոլար: Անդամ բոլոր ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կստանա մոտ կես միլիոն դոլար: Հավելյալ օգնության պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այժմ դադարեցված են եվրոպական բոլոր գլխավոր առաջնությունները՝ բացառությամբ Բելառուսի: Հետաձգվել են Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը և Եվրոպայի ֆուտբոլի հոբելյանական առաջնությունը: