Ըստ Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 197,318-ի։ Ընդհանուր առմամբ վարակվել է 2,831,860 մարդ, որից 807,010-ն ապաքինվել է։
Ներկայում ակտիվ դեպքերի թիվը գերազանցում է 1․8 միլիոնը։ 58,524 (3%) պացիենտի վիճակ գնահատվում է ծանր։
Առավել բարդ իրավիճակ է ԱՄՆ-ում, որտեղ մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 925 հազարից ավելի մարդ, մահացել՝ ավելի քան 52 հազարը։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխահային կազմակերպությունը կորոնավիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել էր պանդեմիա (համավարակ)։








































