ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, ավելի քան մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ, հաղորդում է The Hill-ը:
Առաջին տիկինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը մասնակցել է Երկրի օրվա արարողությանը:
Նրանք թխկի տնկել են նստավայրի հարավային մարգագետնում:
Արարողությանը ներկա են եղել նաև փոխնախագահ Մայք Փենսը և նրա կինը: Երկու զույգերն էլ եղել են առանց պաշտպանիչ դիմակների և ձեռնոցների և չեն պահպանել սոցիալական հեռավորությունը:










































