Սահմանները բացելու որոշումները պետք է հիմնվեն սահմանային երկրներում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների վրա, մինչդեռ սահմանները բացելը դեռ վաղ է՝ BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները՝ տեղեկացնում է ria.ru-ն։
«Այս պահի դրությամբ ես համարում եմ, և դա հանրապետության նախագահի կամքն է, որ մենք չպետք է միջնաժամկետ հեռանկարում շենգենյան տարածքը բացենք համաեվրոպական մակարդակով», – ասել է նախարարը՝ հավելելով, որ «սահմանին վերաբերող բոլոր ընթացակարգերը պետք է հիմնված լինեն հարևան երկրներում համաճարակաբանական տվյալների վրա:
«Մենք պետք է պահպանենք վերահսկողությունը Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի և մեր հարևան երկրների միջև: Բայց պետք է հաշվի առնել նաև նրանց, ովքեր ապրում են մեկ երկրում և աշխատում են մեկ այլ երկրում», – հավելել է Կաստաները::







































