Մոտ ապագայում Իտալիայի ՆԳՆ-ն կառավարությանը կառաջարկի վերանայել թաղման արարողության հետ կապված սահմանափակումները:
«Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այդ մասին նշել է գերատեսչության ղեկավար Լուչանա Լամորգեզեն:
«Ներկա իրավիճակում, երբ վարակով պայմանավրված սահմանափակումների համաձայն չի թույլատրվում հարազատների թաղմանը մասնակցելը, մարդկային տեսանկյունից ճիշտ չէ»,- ասել է Լամորգեզեն:
Թույլատրվել է նաև դեղատների ու մթերային խանութների գործունեությունը:
Մարտի 22-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել էր բոլոր տեսակի ձեռնարկությունների աշխատանքների դադարեցման մասին՝ բացառությամբ ռազմավարական նշանակության կազմակերպությունների:
Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 187 հազար 327, մահերինը՝ 25 հազար 085:









































