Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

Սիրիան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Նոր տիպի կորոնավիրուսային համավարակի արդյունքում աշխարհի բազում երկրներ բախվում են տարատեսակ մարտահրավերների։ Այս տեսանկյունից առավել խոցելի են այն երկրները կամ հակամարտության գոտիները, որոնք առանց այն էլ ծանր ճգնաժամային իրավիճակում են գտնվում, ինչպես, օրինակ, Սիրիայի Արաբական Հանրապետությունը։

Սիրիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը պաշտոնապես գրանցվել է մարտի 22-ին։ Առանձին ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ դեռևս մարտի 10-ին Տարտուսի, Դամասկոսի, Հոմսի և Լաթաքիայի շրջաններում վարակվածության դեպքեր են եղել։ Ապրիլի 22-ի տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակման 39 դեպք է գրանցվել, մահացության՝ 3։ Մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, առանձին բնակավայրեր ամբողջությամբ մեկուսացվել են: Փակվել են համալսարանները, դպրոցները, պետական հաստատությունները, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, կասեցվել է զորակոչը։ Մարտի 20-ից փակվել են երկրի ցամաքային սահմանները, դադարեցվել է ավիահաղորդակցությունը։

Ստորև անդրադառնանք այն հիմնական մարտահրավերներից մի քանիսին, որոնց երկիրը բախվում է Covid-19-ի տարածման դեմ պայքարում։

Ռեսուրսների սղություն

Սիրիայի հանրային առողջապահական համակարգը, որը մի ժամանակ լավագույնն էր համարվում տարածաշրջանում, 2010 թվականից շարունակվող ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ խաթարվել է։ ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ երկրում հիվանդանոցների կեսը չի գործում, իսկ գործող հիվանդանոցներն անհրաժեշտ պարագաների, սարքավորումների և բուժանձնակազմի սուր կարիք ունեն։

Որոշ շրջաններում, ինչպիսին, օրինակ, 3 միլիոն տեղահանված բնակչություն ունեցող Իդլիբն է, չի գործում բուժհաստատությունների 80 տոկոսը։

Այստեղ շուրջ մեկ միլիոն մարդ ճամբարներում է ապրում, և անգամ անձնական հիգիենան պահպանելու հնարավորություն չունի։ Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, որոնք գտնվում են քրդական ուժերի վերահսկողության ներքո, 16 հիվանդանոցներից միայն մեկն է լիարժեք գործում, և ԱՀԿ-ն որևէ հասանելիություն չունի այս շրջաններում։

Սիրիական իշխանությունները հասանելիություն չունեն ողջ երկրի տարածքում

Սիրիական կառավարության հավաստմամբ՝ իրավիճակը պայթյունավտանգ և անվերահսկելի է համարվում Թուրքիայի և ԱՄՆ-ի հսկողության տակ գտնվող շրջաններում, հատկապես Սիրիա-Հորդանան սահմանի մոտ գտնվող Ալ-Ռուբքան փախստականների ճամբարում, որը վերահսկվում է ամերիկյան ուժերի կողմից։ Մեկուսացված վիճակում են գտնվում նաև երկրի հյուսիսարևելյան շրջանները, որոնք գտնվում են քրդական ուժերի հսկողության ներքո։

Շարունակվող ռազմական գործողություններն ավելի են սրում իրավիճակը

Չնայած անհապաղ զինադադար հաստատելու մասին ՄԱԿ-ից հնչող կոչերին՝ Սիրիայի մի շարք շրջաններում շարունակվում են բախումները, որոնք ավելի են սրում առանց այն էլ ճգնաժամային իրավիճակը։ Իդլիբում չեն դադարում բախումները մի կողմից սիրիական կառավարության, մյուս կողմից թուրքական ուժերի և նրանց կողմից հովանավորվող զինված խմբավորումների միջև՝ չնայած մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև ձեռքբերված համաձայնությանը։ Երկրի առանձին շրջաններում կրկին ակտիվանում են ԻՊ բջիջները։ Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում շարունակ բախումներ են գրանցվում քրդական խմբավորումների և թուրքական ուժերի միջև։ Միևնույն ժամանակ, վերջին շաբաթներին առավել հաճախակի բնույթ են ստավել Իսրայելից Սիրիայի ուղղությամբ իրականացվող օդային հարվածները, որոնք հիմնականում ուղղված են Հիզբոլլայի և շիական այլ կառույցների դեմ։

«Քաղաքականացված» միջազգային օգնություն

Չնայած այս օրերին հնչող կոչերին՝ համավարակի դեմ պայքարում միավորվելու և համընդհանուր պայքար մղելու կարևորության մասին, սիրիական իշխանությունների պնդմամբ՝ երկիրը բավարար օգնություն չի ստանում միջազգային կառույցներից, ինչը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։

Նախ, ԱՄՆ-ը և ԵՄ-ն մերժեցին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեղարկել Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Սիրիան բավարար մարդասիրական օգնություն է ստանում ԱՄՆ-ից։ Մասնավորապես, ԱՄՆ-ը հաստատել է հավելյալ 16.8 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը՝ USAID-ի ծրագրերի շրջանակներում Սիրիայի մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Երկրորդ, իշխանությունները հայտարարում են, որ միջազգային կառույցներն աջակցություն են տրամադրում երկրի միայն առանձին շրջաններին, որոնք գտնվում են Արևմուտքի կամ նրա դաշնակիցների վերահսկողության ներքո, և երկրի զգալի մասը դուրս է մնում այդ օժանդակությունից։

Մասնավորապես, նախորդ շաբաթների ընթացքում ԱՀԿ-ն 300 թեստ է տրամադրել թուրքական ուժերի հսկողության տակ գտնվող Իդլիբին՝ խոստանալով մատակարարել ևս 2000 թեստ, 10000 դիմակներ և 500 շնչառական ապարատներ։

Պաշտոնական Դամասկոսն այս օրերին օժանդակություն է ստանում գլխավորապես Չինաստանից և Ռուսաստանից։

Հատկանշական է նաև, որ համավարակով պայմանավորված՝ տարածաշրջանային մի շարք երկրներ վերականգնում են սիրիական իշխանությունների հետ երկխոսությունը։ Մասնավորապես, ԱՄԷ-ի թագաժառանգ արքայազնը 2011 թվականին Սիրիայի հետ երկկողմ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ՝ ընդլայնելով Սիրիայի ժողովրդին տրամադրվող աջակցությունը։

Հայաստանը շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Սիրիային

Չնայած ստեղծված իրավիճակին՝ Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիային։ Հալեպում իր գործունեությունն է շարունակում ՀՀ հումանիտար առաքելությունը։ Միևնույն ժամանակ, մեր բժիշկները շարունակում են բուժօգնություն տրամադրել սիրիացի ժողովրդին, ինչը ստեղծված պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստացել։ Բացի այդ, ՀՀ հումանիտար առաքելությունը Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համատեղ պարբերաբար դեղորայք և բժշկական պարագաներ է փոխանցում տարբեր բժշկական հաստատություններին՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև հայկական կառույցները, ծերանոցներն ու մանկատները։

Ամփոփելով պետք է փաստել, որ ստեղծված իրավիճակում առաջնային կարևորություն է ստանում համագործակցային գործելաոճի ակտիվացումը, որը հնարավորություն կտա մեղմել կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում