Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

Շոու է. մի քանի ամսից Միշիկը կհիվանդանա, կմիջնորդեն, որ գնա Վատիկանում բուժվի, նա էլ կգնա ու էլ հետ չի գա

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը փողերի լվացման և ապօրինի հարստացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան Այս տեղեկությունը հաստատել է Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Մինասյանի հետախուզման մեջ է:

Ապօրինի հարստանալու մեղադրանքը վերաբերում է հայտարարագրին։ Դեսպան եղած ժամանակ Միքայել Մինասյանին պատկանող բաժնեմասերի վաճառքից գոյացած եկամուտն ավելի քիչ է եղել, քան հայտարարագրվել է:

Իսկ հայտարարագրվել է ավելի մեծ գումար։ Մինասյանի փաստաբանը դա որակել է որպես տեխնիկական սխալ, վրիպակ։

Իրավապաշտպանները, փաստաբանները, սակայն, որևէ լուրջ սպասելիք չունեն այս հերթական աղմկահարույց քրեական գործից՝ հաշվի առնելով մինչ այս հարուցված քրեական գործերի ճակատագիրը։ «Ես որևէ դատողություն և գնահատական տալ չեմ կարող, պետք է սպասենք նախաքննության ընթացքին, քննության ավարտին, քանի որ կարևորը ոչ միայն սկիզբն է, այլ այն, թե ինչ որակի նախաքննություն է ընթանում, և ինչպես է գործը գնում դատարան ու կայացվում վերջնական դատական ակտ։ Բայց այն, որ այդ անձի հետ կապված ծավալները անհամեմատ մեծ են և դրա մասին բազմիցս հրապարակումներ եղել են, դա փաստ է։ Մասնավորապես, Ձորագետ հէկի հետ կապված պատմությունը, որը շատ ավելի հեշտ ուսումնասիրվող թեմա էր։ Հեղափոխությունից հետո մնում էր «Հետք»-ի բոլոր հրապարակումները ի մի բերել և այնտեղ բացահայտված փաստերի ու հարցադրումների հիման վրա քննություններ սկսել։ Բայց հեղափոխությունից միայն երկու տարի անց ենք մենք ականատես լինում ինչ-որ գործի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Բացի վերը նշվածից, իրավապաշտպանի խոսքերով՝ քանի դեռ դատաիրավական համակարգում իրական վեթինգ չի իրականացվել, որակական, մասնագիտական առումով փոփոխություններ չեն եղել և դատաիրավական համակարգում շարունակում են մնալ մարդիկ, որոնք ժամանակին այլ հրահանգներ են կատարել ու շարունակում են գտնվել այդ հրահանգների տրամաբանության շրջանակում, ապա նման հանցակազմերով մեղադրանքներով գործերի քննությունից լուրջ արդյունք ակնկալելը դժվար է։ «Այդ համակարգերում արդեն օրինաչափություն է դանդաղկոտությունը, անարդյունավետությունը, անորոշությունը։ Մյուս կողմից էլ, Սերժ Սարգսյանը միշտ ասում էր, որ թղթի վրա ամեն ինչ ճիշտ է։ Նրանք թալանը այդքան պարզ մեթոդներով չեն իրականացրել, և հիմա ակնհայտ է, որ պետք է ջանք գործադրել, ուղեղները աշխատեցնել որևէ նման հնչեղ գործով քննություն իրականացնելիս։ Այս մասով, իհարկե, խնդիրներ ունենք։ Խնդիրներ ունենք քննիչների մասնագիտական որակների, մասնագիտական կարողությունների հետ կապված։ Դրա թիվ մեկ պատասխանատուն էլ իշխանությունն է։ Բայց մի բան ակնհայտ է, որ որևէ անօրինական գործողություն իրականացնելիս անհնար է, որ հետքեր մնացած չլինեն։ Հետևաբար պետք է աշխատել»,- նկատեց Սաքունցը։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ևս սպասելիք չունի Միքայել Մինասյանի վերաբերյալ բավական լուրջ մեղադրանքներով հարուցված քրեական գործից։ Նա սա հերթական շոուն է համարում, որը կարճ ժամանակ անց կավարտվի։ «Եթե խոսք է գնում հայտարարագրում անճշտություն լինելու մասին, ապա մենք ունենք նման դեպք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ կապված, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցեց, բայց վերջում ասացին, որ ժամկետն անցել է, վարույթը կարճեցին, ու ամեն ինչ անցավ գնաց։ Սա արդեն անլուրջ է։ Սա ինձ արդեն ներկայացում է հիշեցնում՝ առանց հանդիսատեսի»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով. «Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի ընտանիքը ամբողջ պետությանն է տիրացել։ Այդ ցեղախումբը եղել է Մարտի 1-ի շահառուն, և հիմա նման հոդվածներով քրեական գործ հարուցելը ծիծաղելի է, քանի որ բոլորս էլ արդեն գիտենք, որ մի քանի ամիս անց այդ գործը կարճելու են և ասեն՝ վաղեմության ժամկետը անցել է, հանցակազմ չկա, ապացույցները անբավարար են։

Լրիվ շոու է։ Ես որևէ հույս չունեմ նաև այս քրեական գործից։ Մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի փեսայի մասին։ Եթե Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվում մանր-մունր չարաշահման համար, ապա փեսայի մասով էլ լուրջ բան չկա։ Եթե ինչ-որ լուրջ բան էլ լինի, ապա հանկարծ Միշիկը կհիվանդանա, տարիներով կպարկի հիվանդանոց, հետո փաստաբանը կմիջնորդի, որ Միշիկը գնա Վատիկանում բուժվելու, դատարանը թույլ կտա։ Նա էլ կգնա ու այլևս հետ չի գա։ Ինչպես մնացած բոլոր քրեական գործերով։ Չեմ զլանում և նորից կրկնում եմ՝ այս ամենը շոու է»։

Հիշեցնենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:

Կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը, հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է՝ 2017-2018թթ. ընթացքում, մեծ ծավալների հասնող ֆինանսական միջոցների չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ, նույն հաշվետու ժամանակահատվածների համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարգրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի մասին տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք:

23.03.2020թ.-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մ.Մինասյանի կողմից հնարավոր կատարած հանրորեն վտանգավոր այլ արարքները բացահայտելու և դրանց մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, նախաքննության վերաբերյալ տեղեկությունների հանրայնացման ուղղությամբ տևական ժամանակ դրսևորելով զսպվածություն, ապահովելով նախաքննության գաղտնիքի խիստ սահմանները, հորդորում է զերծ մնալ կատարվող քննչական և դատավարական գործողություններին անհիմն և չփաստարկված գնահատականներ տալուց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում