Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններն են, որի նպատակն է ճգնաժամի հետևանքների մեղմումը:
Ինչպես նշեց նախագծի հեղինակ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, նախագիծը պարունակում է երկու հիմնական դրույթ. «Առաջինը հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի կրկնակի նվազեցումն է»:
Նա անդրադարձավ նաև երկրորդ դրույթին` ասելով, որ գործող օրենքով եթե տնտեսվարողը 500 հազարից ավելի հարկային պարտավորություն է կուտակում, հարկային մարմինը կարող է արգելանք դնել. «Հիմա մենք ավելացրինք շեմը` հասցնելով 1.5 մլն-ի»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































