Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններն են, որի նպատակն է ճգնաժամի հետևանքների մեղմումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ Վանաձորի երեկվա դեպքին և ասաց. «Ապրիլի 11-ին վարչապետը ուղիղ եթերով ասաց, որ ապրիլի 20-ից տեքստիլ ոլորտը կվերագործարկվի, և մարդիկ կսկսեն աշխատել: Նա իր ասածը վերահաստատեց նաև ի պատասխան իմ հարցի: Եվ երեկ ոստիկանությունը գնում է և տուգանում «Գլորիա»-ի աշխատակիցներին: Պետությունը հայտարարում է, որ կարող եք աշխատել, սակայն մարդկանց տուգանում են»:
Մարուքյանի խոսքով` այս մարդիկ որևէ աջակցություն չեն ստացել. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Էս ինչ քաոս է` կամ որոշեք ասեք` չեն աշխատում, կամ ասեք` աշխատում են: Ի վերջո` խոսքը 2600 մարդու մասին է»:
Նա կոչ արեց երեկվա կազմած բոլոր արձանագրությունները չեղյալ համարել և մարդկանց չտուգանել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































