Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, անտեսելով տեղական իշխանությունների առաջարկները`կորոնավիրուսի տարածման պատճառով զանգվածային միջոցառումներ չանցկացնել, իր համախոհների հետ միասին կիրակի երեկոյան մասնակցել է մայրաքաղաքում անցկացվող Բրազիլիայի բանակի օրվան նվիրված ամենամյա տոնակատարությանը:
Բոլսոնարուի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում երևում է, որ նախագահը դուրս է եկել հրապարակ, որտեղ արդեն հավաքվել էին միտինգի մասնակիցները: Ընդ որում, նախագահն ինքը այնքան էլ չի մոտեցել մարդկանց եւ նրանց հեռվից է ողջունել:
«Ես այսօր այստեղ եմ, քանի որ ես հավատում եմ մեր ժողովրդին, ես հավատում եմ Բրազիլային», – ասել է Բոլսոնարոն, ով ակտիվորեն քննադատում է COVID-19-ի տարածման դեմ պայքարի սահմանափակող դրույթները պետություններում, և պաշտպանում է «ուղղահայաց մեկուսացման» անհրաժեշտությունը, որի ժամանակ միայն վտանգավոր գոտում գտնվողները և 60 տարեկանից բարձր տարիքի մարդիկ պետք է մնան տանը:
Առողջապահության նախկին նախարար Էնրիկե Մանդետտան բազմիցս անուղղակիորեն քննադատել է հանրային միջոցառումներին մասնակցող նախագահի պահվածքը: Անցյալ շաբաթ Մանդետտան աշխատանքից հեռացվեց՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի մեթոդների շուրջ տարաձայնությունների պատճառով: Առողջապահության նոր նախարար է նշանակվել Նելսոն Թեյչան:
Միևնույն ժամանակ, Թեիչայի երդման արարողության ժամանակ Բոլսոնարուն ասել է, որ ցանկանում է սկսել սահմանները բացելը և վերսկսել առևտուրը՝ դրանով իսկ հեռացնելով կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները:
Վերջին տվյալների համաձայն՝ Բրազիլիայում կա 38654 դեպք, մահացել է 2462 մարդ:








































