HushHush շքեղ գույքի կայքում ճանապարհորդի թափուր աշխատատեղի հայտարարություն տեղադրեց, որի պարտականությունների մեջ են մտնում թանկարժեք տների փորձարկումը: Հայտարարությունը տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում:
Հաջողակ թեկնածուն ստիպված կլինի ճանապարհորդել ամբողջ աշխարհով և զննել թանկարժեք անշարժ գույքեր, օրինակ՝ ֆրանսիական ռիվիերայում գտնվող շքեղ դղյակ, իսպանական 25-սենյականոց վիլլա, Ֆլորիդայի Reef Club-ում օվկիանոսի ափին գտնվող տուն կամ Սան Ֆրանցիսկոյի տարածքում գտնվող հսկայական առանձնատուն:
Բացի դրանից, աշխատողի պարտականությունները ներառում են յուրաքանչյուր առարկայի վերաբերյալ 800 բառի սահմանում մանրամասն զեկույց`դրա հարմարությունների նկարագրությամբ, ինչպես նաև HushHush կայքում տեղադրելու մատչելիության, ձևավորման և հարմարավետության գնահատմամբ: Պահանջները կատարելու համար կազմակերպությունը խոստանում է աշխատակցին վճարել շաբաթական մոտ 2,5 հազար դոլար:
Գործատուն նաև ասաց, որ փնտրում են դատվածություն չունեցող, իսկական անձնագրով և սեղմ ժամկետներում ակնարկներ գրելու ունակություն ունեցող մարդկանց.








































