Ապրիլի 14-ին տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, և ընտրության արդյունքների համաձայն՝ նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը։ Ինչպիսի՞ն են ձեր գնահատականներն Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերաբերյալ, և ինչպե՞ս կմեկնաբանեք ընտրությունների երկրորդ փուլը․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը պատասխանեց․ «Պետք է նշել, որ նույնիսկ մինչև երկրորդ փուլի քվեարկությունը, պարզ էր՝ Արայիկ Հարությունյանը լեգիտիմության լուրջ ճգնաժամ է ունենալու, որովհետև առաջին փուլում տեղի ունեցած քվեարկությունը անցել է համատարած ընտրակաշառքի պայմաններում, բազմաթիվ խախտումներով, որոնք արձանագրվել են դիտորդական առաքելությունների կողմից։ Իսկ երկրորդ փուլում պարզ է, որ նույնպես լեգիտիմության խնդիր պետք է լիներ, որովհետև մասնակցության շատ ցածր մակարդակ է եղել, և համաճարակի պայմաններում ընտրություններ անցկացնելը ևս միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից։ Ուստի, կարծում եմ, որ բավականաչափ խնդրահարույց ընտրություններ էին այդ առումով։
Իսկ ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, ապա կարծում եմ՝ արժե սպասել այն բանակցություններին, որոնց մասին մինչև ընտրությունները խոսում էին քաղաքական տարբեր դերակատարները, և տեսնել, թե ինչ պայմանավորվածությունների են գալիս, կամ չեն գալիս։
Կարծում եմ՝ համագործակցության հուշագիր կլինի, թե կոալիցիայի մասին հուշագիր, այնուամենայնիվ կստորագրվի, որովհետև խորհրդարանում մեծամասնության համար պետք է ունենալ 17 մանդատ, իսկ Արայիկ Հարությունյանի կուսակցությունն այս պահին ունի 16 մանդատ»։
Մանրամասները՝ տեսանյութում։