ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պանդեմիայի ընթացքում գրեթե չի լքում Սպիտակ տունը: ԱՄՆ ղեկավարի խոսքով, իրեն խորհուրդ են տվել զերծ մնալ ուղևորություններից: Նա նշել է, որ մեկ ամիս անցկացրել է Սպիտակ տանը:
«Ընդամենը մեկ անգամ եմ դուրս եկել՝ հրաժեշտ տալու մեր գեղեցիկ նավին»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Նյու Յորք մեկնող բժշկական նավը:
Նա նաև հավելել է, որ ուրախ կլինի, հնարավորության դեպքում, վերսկսել նախընտրական արշավները:











































