Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Կրեմլը փոխզիջման կգնա. Պուտինը թագավորական բարձրությունից կասի Միլլերին՝ «Լյո՛շա, դու ճիշտ ես, բայց Հայաստանը մեզ պետք է»

«Ամեն ինչ կավարտվի նրանով, որ Փաշինյանը դուրս կգա Պուտինի վրա և համաձայնության կհասնի Կրեմլի հետ ինչ-որ փոխզիջման հիման վրա: Կարծում եմ՝ Հայաստանը չի ստանա այնքան, ինչքան ուզում է, բայց «Գազպրոմն» էլ չի ստանա այնքան, ինչքան ուզում է: Կլինի ինչ-որ փոխզիջում: Կարծում եմ՝ սահմանին գազի գինը կիջեցնեն: Բարձրացնելը խելագարություն կլիներ: Իսկ եթե ռուսները սկսեն պատին դեմ տալ, ապա կարելի է օգտվել Լուկաշենկոյի փորձից և ատամ ցույց տալ ռուսներին»:

«Գազպրոմի» ղեկավարությունը վերջապես պատասխանել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին՝ հայտնելով, որ հայկական կողմի բարձրացրած հարցը պահում է իր ուշադրության ներքո: Միևնույն ժամանակ, ռուսական ընկերության պատասխան նամակում նշվում է, որ «հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարական մակարդակով»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այս տեղեկությունը հայտնել է այս շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ: Վերլուծաբանները «Գազպրոմի» պատասխանից անմիջապես եկան այն եզրակացությանը, որ ռուսական կողմն, ըստ էության, առաջարկում է հարցի քննարկումը տեղափոխել քաղաքական հարթություն՝ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների կամ ղեկավարների մակարդակով:

Հիշեցնենք՝ փոխվարչապետը մարտի 31-ին Հայաստանի կառավարության անունից նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ առաջարկելով նոր բանակցություններ սկսել Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև վճարումը գազի համար ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի շուրջ: Դրանից հետո կամ գրեթե միաժամանակ «Գազպրոմի» դուստր ընկերությունը Հայաստանում՝ «Գազպրոմ Արմենիան», հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ առաջարկելով վերանայել հայաստանյան սպառողին մատակարարվող գազի սակագինը: Մասնագետների կարծիքով՝ «Գազպրոմն», ըստ էության, ցանկանում է կրկին բարձրացնել գազի սակագինը՝ ի հեճուկս հայկական կողմի առաջարկին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բելառուսցի լրագրող, «Ազատություն» ռ/կ-ի բելառուսական ծառայության քաղաքական վերլուծաբան Յուրի Դրակոխրուստը։

– Պարոն Դրակոխրուստ, էներգակիրների, առաջին հերթին՝ նավթի գները աշխարհում ընկել են, և մասնագետներն ասում են, որ դա իր հերթին կբերի նաև բնական գազի գնի անկմանը, բայց «Գազպրոմին» դա, կարծես թե, չի վերաբերում: Համենայն դեպս, Հայաստանի պարագայում «Գազպրոմի» հայկական մասնաճյուղը առաջարկում է բարձրացնել գազի սակագինը: Ինչո՞վ է սա բացատրվում:

– Գիտեք, այս ամենում, իհարկե, քաղաքականության մեծ չափաբաժին կա, բայց կան նաև հայտնի տնտեսական գործոններ, որոնք ևս պետք է հաշվի առնել և նկատի ունենալ: Ե՛վ Հայաստանը, և՛ Բելառուսը, մասնավորապես գազի հարցով, գերադասում են երկարաժամկետ գործարքներ, այսինքն՝ եկեք պայմանագիր ստորագրենք առնվազն 1 տարով, որպեսզի կախված չլինենք գների տատանումներից, քանի որ կան նաև, այսպես կոչված, «սփոթային գործարքներ»: Օրինակ, ձեզ հարկավոր է այսքան գազ կամ նավթ գնել և դուք գնում եք այն գնով, որը տվյալ պահին կա: Սա ունի իր բացասական կողմերը, քանի որ եթե տվյալ էներգառեսուսի գինը բարձրանում է՝ դա դժվարացնում է բիզնեսի պլանավորումը: Իսկ Բելառուսն ու Հայաստանը գերադասում են, որ գինը լինի կայուն լինի և իրենց տնտեսական սուբյեկտները կարողանան պլանավորել գոնե 1 տարով, թե ինչքան պիտի վճարեն էներգառեսուրսների, մասնավորապես՝ գազի համար: Սա լավ է, քանի դեռ գինը մոտ է համաշխարհային գներին, իսկ երբ համաշխարհային գներից ցածր է՝ էլ ավելի լավ: Եվ երբ այդ գործարքները կնքվում էին՝ և՛ Հայաստանի, և՛ Բելառուսի համար գազի գինը համաշխարհայինից ցածր էր, ուստի երկուսն էլ գոհ էին: Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ՝ շուկան փլուզվեց, հետո գներն ընկան, և պարզվեց, որ և՛ Հայաստանը, և՛ Բելառուսը համաշխարհայինից բարձր գներով են վճարում: Ռուսաստանի դաշնակիցներն են, եղբայրները, բարեկամները, բայց պարզվում է, որ նրանք ավելի շատ են վճարում գազի համար, քան, ասենք, Ուկրաինան, որը ռուսների համար թշնամի է, «բանդերական» և այլն: Բայց Ուկրաինան ավելի ցածր գնով է գազ գնում, իսկ Հայաստանը՝ ավելի բարձր գնով: Էլ չենք խոսում Գերմանիայի և այլ եվրոպական երկրների մասին: Պարզ է, որ և՛ Փաշինյանը, և՛ Լուկաշենկոն ասում են՝ «դե լավ, տղերք, էսպես ո՞նց կլինի, սա անհեթեթություն է»: Իսկ նրանց Մոսկվայում ասում են. «Իսկ ինչո՞վ էիք մտածում, երբ տարեկան պայմանագիր էիք ստորագրում: Կարող էիք 1 ամսով կամ 1 օրով ստորագրել, բայց դուք 1 տարով եք ստորագրել, իսկ այնտեղ գրված է, որ 1 տարվա ընթացքում գինը այսպիսին կլինի»:

Գիտեք, խնդիրն այն է, որ ո՛չ ես, ո՛չ դուք պայմանագիրը չենք տեսել, իսկ պայմանագիրը, քանի որ խոսքը միլիարդների մասին է, մի հսկայական հատոր է, և զուտ իրավական տեսանկյունից հարցն այն է, թե արդյո՞ք պայմանագրում նախատեսված են ֆորս-մաժորային իրավիճակները և ի՞նչն է դիտարկվում որպես ֆորս-մաժոր: Եթե համաշխարհային գնի մեծ անկումը նախատեսված է որպես ֆորս-մաժոր, որը պահանջում է գնի վերանայում, ապա այդ դեպքում խնդիր չկա, և թե՛ Հայաստանը, թե՛ Բելառուսը ունեն ծանրակշիռ փաստարկ առ այն, որ «պարոնա՛յք, ահա՝ 157-րդ կետում մանր տառերով գրված է, որ ունենք ֆորս-մաժորի իրավիճակ, այնպես որ՝ եկեք իջեցնենք գինը»: Իսկ եթե այդ կետը չկա պայմանագրում կամ այն հստակ ձևակերպված չէ և վեճի տեղ է թողնում, ապա այդ պարագայում ո՛չ Հայաստանի, ո՛չ Բելառուսի գործերը լավ չեն: Այդ դեպքում հարցը իրավական ոլորտից գնում է քաղաքական ոլորտ:

– Ներեցեք, ընդհատեմ Ձեր խոսքը: Իհարկե, «Գազպրոմը» ամեն երկրի հետ առանձին պայմանագիր է ստորագրում և յուրաքանչյուր պայմանավորվածություն իր առանձնահատկություններն ունի: Հայաստանի դեպքում գլխավոր խնդիրն, ըստ իս, այսպես կոչված՝ «մարժան» է, այսինքն՝ ինքնարժեքի և վերջնական սակագնի մեծ տարբերությունը: Մեծածախ գինը նախորդ տարի 15 դոլարով բարձրացրեցին, բայց սպառողների համար սակագինը մնաց նույնը, և հիմա «Գազպրոմն» ասում է, որ վնասով է աշխատում, ներդրումներ պետք է անի, դրա համար հավելյալ եկամուտ է հայցում սակագնից: Եվ որպեսզի սակագինը չբարձրանա՝ պետք է առաջին հերթին ինքնարժեքը նվազեցնել: Ինչո՞ւ գները չեն իջեցնում, եթե եվրոպական երկրներին ավելի էժան գնով են գազ վաճառում: Կարծես թե, դա միանգամայն տրամաբանական կլիներ:

– Ես, իհարկե, զուտ տնտեսական հարցերի մեծ մասնագետ չեմ: Այնտեղ շատ նրբություններ կան: Բայց ես հասկանում եմ, որ և՛ Հայաստանի, և՛ Բելառուսի համար երկընտրանքը հետևյալն է: Առաջին դեպքում, եթե գրավոր պայմանագիր է ստորագրվել՝ ռուսներն ասում են. «Տեսնո՞ւմ եք, սա ձեր կառավարությունն է ստորագրել: Իսկ որ պայմանագիրը ստորագրողը՝ Սարգսյանը, դիկտատոր էր, իսկ Փաշինյանը՝ դեմոկրատ, մեզ չի հուզում: Մենք գործ ենք ունեցել Հայաստան պետության հետ, հիմա էլ գործ ունենք Հայաստան պետության հետ: Իսկ թե ով է ձեր ղեկավարը՝ մեզ համար այդքան էլ կարևոր չէ: Մենք ձեզ հետ պայմանագիր ենք ստորագրել, խնդրում ենք կատարել այն»: Այսպիսին է նրանց քաղաքական գիծը, և ուղղակիորեն դրա հետ վիճելը դժվար է:

Բայց կա նաև երկրորդ սցենարը: Ու քանի որ Հայաստանը, Բելառուսը թշնամի չեն Ռուսաստանի համար, պարոն Միլլերն էլ մոտ է Պուտինի հետ, պարոն Պուտինն էլ ամենազոր ձեռք ունի, ես չեմ բացառում, որ եթե իրավական ինչ-որ կետերով, նրբություններով չհաջողվի Միլլերին համոզել, ապա ամեն ինչ կավարտվի նրանով, որ Փաշինյանը դուրս կգա Պուտինի վրա, և գուցե Պուտինն էլ իր թագավորական բարձրությունից կասի Միլլերին. «Լյո՛շա, դու, իհարկե, ամեն ինչ ճիշտ ես հաշվել, պայմանագիրը, սակագինը, ամեն ինչ ճիշտ է, ապրես, բայց կա մեծ քաղաքականություն, Հայաստանը մեզ պետք է սրա, սրա, սրա համար, այնպես որ, կոպիտ ասած՝ դա քո խելքի բանը չէ»: Սա էլ մեկ այլ սցենար է: Իսկ ինչի՞ դիմաց նա կանի այդ զիջումը: Ի վերջո, պարտադիր չէ, որ Պուտինը դա անի որպես բարեգործություն կամ լավություն: Հնարավոր է՝ Հայաստանը դրա դիմաց զիջումներ անի բոլորովին այլ ոլորտում: Բայց մեխանիզմներն, ամեն դեպքում, այս երկուսն են: Մեկը վեճն է իրավական ձևակերպումների շուրջ, մյուսը քաղաքական մակարդակն է, երբ Հայաստանի իշխանությունը կապ է հաստատում ամենաբարձր օղակի՝ Կրեմլի հետ և համաձայնության հասնում ինչ-որ փոխզիջման հիման վրա: Ընդ որում, դուք կարող եք նույնիսկ չիմանալ, թե ի՞նչ փոխզիջում է եղել: Կարող է այսպես լինել և ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի: Ես կարծում եմ, որ Հայաստանը չի ստանա այնքան, ինչքան ուզում է, բայց «Գազպրոմն» էլ չի ստանա այնքան, ինչքան ուզում է: Կլինի ինչ-որ փոխզիջում, որին կհասնեն երկու հարկերում՝ տնտեսական բլոկի ներկայացուցիչների և Կրեմլի հետ:

Եվ հետո, Հայաստանը մեծ շուկա չէ, ու ձեր դեպքում զիջումները ավելի հավանական են: Երբ խոսքը է գնում, օրինակ, Ուկրաինայի մասին, ապա այնտեղ 10 միլիարդից ցածր գումարն ընդհանրապես թեմա չէ: Իսկ Հայաստանի դեպքում, կարծում եմ, վեճը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է: Համաձայնեք՝ Ռուսաստանի համար, որը հիմա կորոնավիրուսի դեմ պայքար համար միլիարդներ է ծախսում, դա մեծ թիվ չէ: Կարող է աշխատել այսպիսի հոգեբանական մեխանիզմ, որ եթե խոսքը մի երկու հարյուր միլիոն դոլարի մասին է՝ «դե լավ, Աստված նրանց հետ, բան չկա»: Սա շատ մարդկային, միջպետական հոգեբանական մոտիվացիա է: Այն շատ բնական է, և ինչպես արդեն ասացի՝ ամենայն հավանականությամբ կհասնեն փոխզիջման: Իսկ թե ե՞րբ կլինի դա՝ չեմ կարող ասել: Կարծում եմ՝ կես տարի չի տևի: Եթե ուկրաինացիների կարողացան պայմանավորվել գազի հարցի շուրջ, ապա ձեզ հետ վստահաբար կհասնեն համաձայնության: Հիշո՞ւմ եք, որ նախորդ տարվա վերջին այնպիսի ապոկալիպտիկ կանխատեսումներ էին անում, որ «վե՛րջ, գազի տարանցումը Ուկրաինայով կդադարեցնեն, Եվրոպան կմնա առանց գազ», բայց նրանք ի վերջո պայմանավորվեցին ուկրաինացիների հետ, որոնց ամեն օր հեռուստատեսությամբ ասում են՝ «թշնամիներ, բանդերականներ, ֆաշիստներ, ռուսներին են մորթում» և այլն: Իսկ հայերը ոչ ոքի չեն մորթում:

– Իսկ Բելառուսի համար գազի գինը բարձրացրե՞լ են կամ կարո՞ղ է՝ բարձրացնեն: Հիմա ինչքա՞ն է գինը:

– Մեզ մոտ գազն ավելի էժան է, քան ձեզ մոտ: Ձեզ մոտ, կարծեմ, 160 թե 165 դոլար է, իսկ մեզ մոտ՝ 127: Անցյալ տարի էլ էր 127 դոլար, այս տարի էլ է 127: Բելառուսն ու Ռուսաստանը պայմանավորվել են հունվարի վերջին, երբ այդ գինը մի քիչ ցածր էր համաշխարհայինից, եվրոպական գներից: Մերոնք դժգոհում էին, ասում էին՝ արդար գին չէ, բայց լավ, ոչինչ: Բայց հետո շուկան փլուզվեց, և հիմա բանակցություններ են ընթանում, Լուկաշենկոն զանգում է Պուտինին, Պեսկովն ասում է, թե «մենք կարող ենք քննարկել»: Բայց առայժմ ոչ ոք ոչինչ չի խոստանում: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ավտոմատիզմ այս հարցում չկա և համաշխարհային գների անկումը ինքնաբերաբար չի բերելու այս կամ այն երկրի համար գների նվազեցման: Ամեն ինչ կախված է բանակցություններից: Եթե Հայաստանի կողմից առողջ դատողությունն է, ոչ թե իրավունքը, ապա ինքներդ էլ հասկանում եք, որ դա ավելի թույլ դիրք է, քան իրավունքը:

– Իրավո՞ւնքը, թե՞ ուժը:

– Չէ, իրավունքը: Ուժն այլ բան է: Խոսքը պայմանագրի տառի մասին է: Եվ որքան ես հասկացա Հայաստանին վերաբերող վերջին տեղեկություններից՝ հայկական կողմը չի ասում, թե «ռուսները պարտավո՛ր են նվազեցնել գինը՝ ըստ մեր պայմանագրի»: Ուշադրություն դարձրեք այդ հանգամանքին: Նրանք ասում են՝ «գինը փաստացի դարձել է անարդար»: Իսկ դա ինքնին դիմում է ողջախոհությանը, համատեքստին, ինչին ուզեք, բայց ոչ պայմանագրի տառին, քանի որ, ըստ երևութին, պայմանագրում նման կետ չկա կամ էլ այն պարզորոշ, հասկանալի ձևակերպված չէ, ինչից էլ ռուսները, բնականաբար, օգտվում են:

– Այսպիսով, ի՞նչ շանսեր ունենք այս պահի դրությամբ: Ավելի հավանական է, որ գինը իջեցնե՞ն, թե՞ բարձրացնեն:
– Եթե նկատի ունեք վերջնական սակագինը՝ ես դրա մանրամասներին ծանոթ չեմ: Իսկ ինչ վերաբերում է սահմանին հաշվարկվող ինքնարժեքին, ապա կարծում եմ, որ, իհարկե, կիջեցնեն: Բարձրացնելը խելագարություն կլիներ: Ի վերջո, Հայաստանը ոչ մի վատ բան չի արել Ռուսաստանին: Եվ հետո, կարելի է օգտվել Լուկաշենկոյի փորձից, և եթե ռուսները սկսեն պատին դեմ տալ, ապա կարելի է նաև մտածել այլընտրանքների մասին: Ի վերջո, աշխարհում կա նաև հեղուկացված գազ: Հայաստանը ճանապարհներ չունի, բայց դրանք կարելի է գտնել և կարելի է հեղուկացված գազ գնել Ամերիկայից կամ Իրանից:

– Այո, ի վերջո հարևան Իրանը գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ երկրներից է:

– Այո: Եվ կարելի ռուսներին ցույց տալ, որ «տղերք, դուք անփոխարինելի չեք»: Կարելի է նույնիսկ սպառնալ, ասել՝ «տղերք, մենք աշխարհաքաղաքական պարտավորություններ ունենք ձեր հանդեպ  և կարող ենք դրանք կատարել այնպես, ինչպես դուք ձեր տնտեսական, ջենտլմենական պարտավորություններն եք կատարում»: Կարելի է այս հարցը վերածել աշխարհաքաղաքական խաղի՝ ինչպես դա արեց Լուկաշենկոն նավթի հարցում: Պարզ է, որ, վերջիվերջո, ամեն ինչ կավարտվի նրանով, որ Հայաստանը կշարունակի գազ գնել Ռուսաստանից, բայց ատամներ ցույց տալ նա կարող է և հնարավոր է՝ այդպես էլ կանի: Սա միանգամայն բնական ու նորմալ հնարք է, որը կարելի է կիրառել ցույց տալու համար, որ Ռուսաստանն անփոխարինելի չէ և այլընտրանքներ միշտ էլ կարելի է գտնել: Եվ տվյալ պարագայում, ինչպես տեսնում եք, այն կիրառում են ինչպես ժողովրդավարական Հայաստանը, այնպես էլ ավտորիտար Բելառուսը: Սա պարզապես աշխարհաքաղաքականություն է, սա միջպետական հարաբերությունների բնույթն է: Եվ եթե ձեզ պատին են դեմ տալիս՝ դուք սկսում եք քացի տալ և այնպես եք դա անում, որ վնաս հասցնեք նրան, ով ձեզ պատին է դեմ տալիս:

– Նման նախադեպ նախկինում արդեն եղել է: Փաշինյանը 2019 թ. փետրվարին Թեհրանում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է տարանցիկ երկիր դառնալ իրականական գազի համար, և դա ընկալվեց որպես քաղաքական ուղերձ առաջին հերթին Մոսկվային: Բայց հետագայում չզարգացրեց այդ գաղափարը:

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանի համապատասխան կառույցներում՝ Կրեմլում և Մոսկվայի այլ մարմիններում, այդ հայտարարությունը ֆիքսել են և գրանցել: Իսկ եթե Հայաստանին շատ նեղեն, սեղմեն պատին, ասեն՝ «ո՛չ, ոչ մի զիջում չենք անի, վճարեք այնքան, ինչքան պետք է վճարեք», ապա այդ դեպքում չեմ բացառում, որ Փաշինյանի այդ հայտարարությունը իրականության կամ առնվազն բլեֆի ուրվագծեր սկսի ստանալ: Կարելի է ինչ-որ քանակությամբ գազ գնել Իրանից՝ բլեֆ անելու և Ռուսաստանին ատամ ցույց տալու համար՝ ինչպես Լուկաշենկոն էր մոտ երեք ամսվա ընթացքում նավթ գնում Նորվեգիայից, Ադրբեջանից: Բայց հետո ի վերջո հասավ զիջումների և ցույց տվեց ռուսներին, որ «եթե դուք մեզ մեկ-երկու ամիս սոված թողնենք՝ մենք սոված չենք մնա և կգտնենք գումար՝ այլ երկրներից նավթ գնելու համար»: Նա այդպես արեց և ըստ էության՝ շահեց: Ինչո՞ւ Հայաստանը չի կարող նույնը անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում