Tuesday, 09 06 2026
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին

«Գազպրոմ»-ի հետաքրքիր պատասխանը Հայաստանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել է, որ «Գազպրոմ» ընկերությունը պատասխանել է գազի սահմանային գնի նվազման շուրջ բանակցություն սկսելու իր նամակին, նշելով, թե հարցը պահում են ուշադրության կենտրոնում, բայց բանակցությունը պետք է լինի կառավարման մակարդակում: Այլ կերպ ասած, «Գազպրոմ» ընկերությունը իր պատասխանում փաստորեն արձանագրել է այն պարզ, ու նաև բազմաթիվ անգամներ մեր հրապարակումներում փաստված իրողությունը,  որ գազի գնի հարցը Ռուսաստանում լինելու է քաղաքական որոշում: Միաժամանակ, «Գազպրոմ»-ի պատասխանում հատկանշական է այն, որ ընկերությունը նշում է «հարցը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու» մասին: Դա ուշադրության արժանի ձևակերպում է, որովհետև տողատակում կարծես թե նկատելի է ակնարկ, որ «Գազպրոմ» ընկերությունը չի տեսնում գազի գնի նվազման խնդիր, պատրաստ է գնալ այդպիսի քայլի, սակայն չունի որևէ դե ֆակտո իրավասություն անել դա:

Նշանակու՞մ է դա արդյոք, որ Հայաստան գազի գնի մատակարարման հարցում կա որոշակի տարակարծություն «Գազպրոմ»-ում և ռուսական կառավարական շրջանակներում: Այստեղ հարցն իհարկե չպետք է դիտարկել այսպես ասած չարի և բարու մակարդակում՝ «Գազպրոմը» բարի է, իսկ ովքեր դեմ են գազի նվազմանը՝ չար: Ամենևին, խոսքը իհարկե պատկերացումների մասին է, որոնք հիմնվում են տարբեր շահերի, նաև շահի մասին տարբեր գնահատականների և դիտարկումների վրա: Ըստ այդմ միանգամայն տրամաբանական է, այն էլ ռուսական իշխանական համակարգի բնույթի պայմաններում, որ կան տարբեր խմբեր, տարբեր շահերով և պատկերացումներով: Այս հանգամանքը ուշագրավ է նաև մեկ այլ իրողության ֆոնին, կամ այդ իրողությունն է հետաքրքիր այս հանգամանքի, «Գազպրոմ»-ի հայտարարության տողատակի ֆոնին:

Օրեր առաջ հեռախոսազրույց ունենալով ՌԴ նախագահ Պուտինի հետ, Նիկոլ Փաշինյանը դրանից հետո հայտարարեց, որ գազի գնի հարցում ակնկալում է Պուտինի միջամտությունը: Պետք է ուշադրության արժանացնել թերևս ձևակերպմանը՝ միջամտությունը, և ոչ թե որոշումը: Այդ ձևակերպումը առնվազն հիմք է տալիս ենթադրել, որ խնդիրը բարձրացված չէ ՌԴ համար ճակատագրական կամ վճռորոշ քաղաքական որոշման մակարդակի, սակայն գտնվելով ներիշխանական քաղաքական մակարդակում գուցե թե ռուսական բուրգի տարբեր խմբերի պայքարի կամ մրցակցության առարկա է: Եվ այստեղ Հայաստանի վարչապետն ակնկալում է, որ Պուտինը կմիջամտի այդ մրցակցությանը, ինչը կնպաստի Հայաստանի համար կարևոր որոշմանը: Իհարկե այս կամ այն կերպ աներկբա է, որ ի վերջո ամեն ինչ հանգում է հենց Պուտինին, բայց դարձյալ առանցքային է այն, թե գործընթացը ինչպես է հասնում նրան և ըստ այդմ ինչ որոշում է հասունանում, գործոնների ինչ համադրությամբ: Այդ առումով անհրաժեշտ է արձանագրել Հայաստանի համար գործնականում մշտական կամ հարատև թվացող խնդիրը՝ հայ-ռուսական հարաբերության առումով, որ այդ հարաբերության մեջ Հայաստանի շահի արդյունավետ ներկայացումը սպասարկումը շարունակում է մնալ առավելապես առաջին դեմքերի ուղիղ հաղորդակցության մակարդակի հարց, իսկ ավելի ցածր մակարդակներում խնդիրն աստիճանաբար սկսում է բարդանալ և դառնալ տարբեր ներազդեցությունների համար խոցելի, այդ թվում թե Հայաստանի իշխող համակարգի տարբեր խմբերի և նրանց ռուսաստանյան գործընկերների, թե ադրբեջանական և թուրքական լոբբի ազդեցության տեսանկյունից խոցելի: Նաև այստեղ է, որ հայ-ռուսական հարաբերության առողջացումն ու իրապես միջպետականացումը Հայաստանի, ու թերևս նաև Ռուսաստանի համար ունի պետական ռազմավարական նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում