Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարy ֆինանսական խնդիրների պատճառով ամռանը չի տեղափոխվի «Բարսելոնա»:
Այս մասին գրում է Catalunya Radio-ն: Կատալոնական ակումբը ֆինանսական մեծ կորուստներ ունի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հետևաբար չի կարողանա վերադարձնել Նեյմարին:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ ֆուտբոլիստին անպայման կվերադարձնեն կատալոնական ակումբ: Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին: