Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի միջև համաձայնագրի վավերացման հարցը:
Ինչպես հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը համաձայնագրով Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացման համար:
«Ի՞նչ տոկոսադրույքով է տրվում վարկը: Այս ամբողջ գումարը գնում է միայն ճանապարհաշինությա՞ն վրա, թե՞ նաև այլ ծախսերի»,- Պապիկյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
«Այս ծրագիրը մեզ թույլ է տալիս տողի փոփոխություն անել և անհրաժեշտության դեպքում, Աստված մի արասցե, գումարը ծախսել այլ նպատակով»,- պատասխանեց Սուրեն Պապիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































