Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի միջև համաձայնագրի վավերացման հարցը:
Ինչպես հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը համաձայնագրով Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացման համար:
«Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ճանապարհները»,- Սուրեն Պապիկյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
Ինչպես հավաստեց նախարարը` չի վերակառուցվի որևէ ճանապարհ, որը դրա կարիքը չունի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































