Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանի նախագահի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնին առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
«Ինձ հետաքրքիր է ձեր անձնական մոտիվացիան, որը ձեզ դրդել է բավականին բարդ ժամանակաշրջանում այդքան ներքին համարձակություն ու վստահություն գտնել ստանձնելու այս բավականին կարևոր պաշտոնը»,- ԿԲ նախագահի թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:
«Ես որոշել եմ, որ պիտի ծառայեմ հանրությանը. ես սովորել եմ ոչ թե բիզնես դպրոցում, այլ հանրային կառավարման դպրոցում: Դա կոչում է, երբ դու փորձում ես մարդկանց կյանքում փոփոխություն բերել, ու դա է քեզ երջանկացնում: Մարդիկ կան, որոնց երջանկացնում է մեքենան կամ այլ բան, ինձ երջանկացնում է գնահատումը, մեկ էլ այլ բաներ, որոնց մասին չեմ ուզում հիմա այստեղից խոսել»,- պատասխանեց Մարտին Գալստյանը:
Արձագանքելով` պատգամավորը վստահություն հայտնեց, որ Մարտին Գալստյանն իր գործում բազմաթիվ մարդկանց կերջանկացնի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































