Այսօր՝ ապրիլի 15-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի` պետական համակարգում հին աշխատողների աշխատանքի մասին հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ունենք հին կադրեր, որ այս ընթացքում ցույց են տվել, որ կարող են փոխվել, և ունենք, ցավոք, նոր կադրեր, որոնք այս ընթացքում ցույց են տվել, որ իրենց երազածը հների տեղում հայտնվելն է և նույն գործողությունները կատարելը»:
Վարչապետը պետական կառավարման համակարգը համեմատելով մեքենայի անիվների հետ` ասաց. «Երբ տղամարդը փող չունի, որ մեքենայի բոլոր 4 անիվները փոխի, նա առաջին հերթին փոխում է դեմի անիվները, որ վթարի չենթարկվի: Մենք այսօր դեմի անիվները փոխելու պրոցեսի մեջ ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































