Այսօր՝ ապրիլի 15-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն անդրադարձավ Արցախում տեղի ունեցած ընտրություններին. «Կուզեի իմանալ ձեր դիրքորոշումը միջազգային արձագանքների վերաբերյալ, և ընդհանրապես ինչպե՞ս են այս ընտրություններն ազդում բանակցային գործընթացի վրա»:
Ի պատասխան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում կարևորվում է Արցախում ապրող մարդկանց դերը իրենց ապագան որոշելու գործում:
«Արցախում տեղի են ունեցել ժողովրդավարական, մրցակցային ընտրություններ, ինչն ամրապնդում է Արցախի իշխանությունների մանդատի արժեքը»,- հավելեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:












































