Այսօր՝ ապրիլի 15-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը անդրադառնալով բնակչության դժգոհություններին` կապված աշխատատեղերը չբացելու հետ, և իմունային պատի ձևավորմանը` ասաց. «Ես կիսում եմ կառավարության քաղաքականությւոնը. վատագույն սցենարն այն կլինի, որ հիվանդությունների քանակն այնքան աճի, որ անցնի սպասարկելի մահճակալների քանակից»:
Խոսելով մարդկանց մեջ տարածված այն կարծիքի մասին, թե կորոնավիրուս չկա, պատգամավորն ասաց. «Հարգելի քաղաքացիներ, մահանում են մարդիկ ամբողջ աշխարհում, շատ լուրջ պետություններ են այսօր կանգնած այդ վտանգի ու մարտահրավերի առաջ: Դա նույնն է, թե մի սերիական մարդասպան հայտնվի փողոցներում, մենք էլ բացենք վիճակագրությունը և ասենք` դե 6 հոգի է ընդամենը մահացել, եկեք ոչ մի բան չձեռնարկենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































