ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.
«Այսօր անձամբ ստուգեցի Երևանում վերակառուցվող դպրոցներում անվտանգության պարտադիր պայմանների ապահովումը: Պետք է փաստեմ, որ պահանջները լրջորեն կատարվում են` դիմակներ, ջերմաչափում և այլն:
Շինարարության նախկին տեմպերը դեռ չեն վերականգնվել, սակայն առաջիկա օրերին, ըստ շինարարների, այդ հարցն էլ կլուծվի»: