խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 44 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են բեռնատար Mercedes մակնիշի 630 AD 61 համարանիշի և Ford Transit մակնիշի 26 ՏՕ 626 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ոստ իկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։