Այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած երեք նախագծերին բացասական եզրակացություն է տվել պետաիրավական հանձնաժողովը, որի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խմբակցությանը կոչ արեց նախագծերը միասին բերել:
Ի պատասխան` նախագծերը ներկայացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց. «Մեկ-երկու ամիս առաջ միասին նախագծեր էինք բերել, դուք հայտարարեցիք, թե խնդրում ենք առանձին բերել, հիմա ասում եք` խնդրում ենք միասին բերեք: Խնդրում եմ կողմնորոշվեք՝ միասի՞ն, թե՞ առանձին»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































