Грузия Online-ի փոխանցմամբ՝ հուլիսի 26-ին Բաթում է ժամանելու Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Կոմորովսկին հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի հետ։ Առայժմ Լեհաստանի նախագահի վրացական այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Կոմորովսկին Լեհաստանի 9-րդ նախագահ է ընտրվել 2010 թվականի օգոստոսի 6-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհված Լեհ Կաչինսկուն։