Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում հատուկ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հարցն է:
«60 հազար թեստ բերել ենք Չինաստանից, 20 հազար սպասում ենք Լեհաստանիւց, հաջորդ շաբաթ պատրաստվում ենք ներկրել 100 հազար թեստի հումք, և այս ընդհանուր չափաքանակը բավարար է լինելու տեսանելի ապագայում թեստերի իրականացման համար»,- ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցի` ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի:
Նրա խոսքով` ապրիլի 20-ից նախատեսվում է դիտարկել տարբեր ինստիտուտների աշխատանքքի վերաբացման հնարավորությունը. «Այդ ինստիտուտներին կմատակարարվեն հումք և սարքավորումներ, եթե դա բխի մեր կարիքներից»:
Տիգրան Ավինյանը ախտանշաններ ունեցողներին խորհուրդ տվեց ներբեռնել COVID-19 հավելվածը. «Համաճարակաբանները վաղ թե ուշ կապ են հաստատում այդ անձանց հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































