Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: : Այժմ քննարկվում է Բնակչության բուժօգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնություն մատուցել այլ բուժաշխատողների, այդ թվում` կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավմամբ:
«Սա արվում է վատագո՞ւյն սցենարի համար, թե՞ իրավիճակն արդեն այնպիսին է, որ նման կադրերի կարիք ունենք»,- փոխնախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Ի պատասխան` փոխնախարարն ասաց, որ իրենք փորձում են մեկ քայլ առաջ մտածել և պատրաստ լինել ավելի մեծ պացիենտների սպասարկմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































