Ի՞նչ հիմնական, առաջնային խնդիրներ կան դատաիրավական համակարգում, որոնք վերջին երկու տարում շարունակում են խնդրահարույց մնալ․ «Առաջին լրատվական»-ի հարցին արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը պատասխանեց․ «Անգամ ուսանողական տարիներից սկսած մինչ այժմ այդ խնդիրը մնում է արդիական, ու այդ խնդրի արդիականությունն մինչ այս պահը չի վերացել։ Դա դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման հետ կապված խնդիրն է։ Սրանց հետ կապված մենք ամեն տարի ասում ենք, որ պետք է փոփոխություններ իրականացնենք։ Ավելին, 2018 թվականին ընդունված ՀՀ նոր քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ, կարծես թե, նախատեսել ենք առանձին կատեգորիայի գործերի քննության առավելագույն ժամկետներ, բայց խնդիրն այն է, որ ոլորտում, կարելի է ասել, իրավիճակ չի փոխվում, որովհետև գործերը դեռևս քննվում են աննախադեպ ոչ ողջամիտ ժամկետներում։ Նախ՝ խիստ անհասկանալի են ողջամիտ ժամկետ հասկացության տեղայնացման չափորոշիչներն ու վավերապայմանները, որոնք առանձին դեպքերում հանգեցնում են խիստ տարաընկալ մեկնաբանությունների։ Սա այս պահի դրությամբ ես համարում եմ դատական իշխանության առջև դրված ամենալուրջ խնդիրներից մեկը։
Գիտեք, խնդիրները բազմաթիվ են։ Մինչև դրանք տեղորոշելը, շատ կարևոր է նաև հասկանալ, թե մենք որ ուղղությամբ ենք շարժվում, որ ուղղությամբ ենք տեղայնացնում մեր դատաիրավական բարեփոխումները։ Անցյալ տարի մենք ընդունեցինք դատաիրավական բարեփոխումների համապատասխան ռազմավարություն, և թվում էր, թե այդ ռազմավարությունը պիտի կյանքի կոչվի ընթացիկ օրենսդրական նախաձեռնություններով։ Բայց բանից պարզվում է, որ մենք ընթացիկ օրենսդրական նախաձեռնություններով զատորոշման ու լրացուցիչ տեղայնացման խնդիր ունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































