Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Բազմաբևեռ աշխարհակարգի բևեռների տեսակարար կշռի փոփոխություն կլինի. Չինաստանը տնտեսական մեծ գերակայություն կստանա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

https://www.tert.am/news_images/1014/3039957_1/dleq56ey2ajttnyhcxza.thumb.jpg

– Պարոն Քեռյան, հիմա շատ են խոսում կորոնավիրուսային ճգնաժամի և՛ տնտեսական, և՛ քաղաքական հնարավոր հետևանքների մասին: Օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ աշխարհը փոխվում է, այն աշխարհը, որը կար այս տարվա հունվարին, այլևս չի լինելու: Նման դատողությունները հանգում են ընդհուպ մինչև այն կանխատեսմանը, որ այս գլոբալ ճգնաժամի հետևանքով նոր աշխարհակարգ կձևավորվի: Ի՞նչ տպավորություն ունեք ներկայիս միտումներից, այդքան գլոբալ հետևանքներ կլինե՞ն: Եթե նույնիսկ նոր աշխարհակարգ չձևավորվի, ապա գոնե ուժերի փոխդասավորության փոփոխություն կլինի՞:

– Ես համակարծիք եմ այն քաղաքագետների և տնտեսագետների կամ միջազգային-քաղաքական գործընթացների հետազոտությամբ զբաղվող այն մասնագետների հետ, ովքեր կարծում են, որ կորոնավիրուսի հետ կապված իրադարձությունները կարող են լուրջ փոփոխություններ առաջացնել գլոբալ մակարդակով: Իհարկե, ես կողմ չեմ չափազանցնելու դա: Չափազանցված են այն տեսակետները, որոնք պնդում են, թե իբր աշխարհակարգը կփոխվի: Ասեմ, որ երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո, երբ Խորհրդային Միությունը կազմալուծվեց, սկզբում՝ մի քանի տարի, երբ Միացյալ Նահանգները գրեթե միանձնյա տնօրինում էր միջազգային գործերը, աշխարհակարգը միաբևեռ էր: Բայց պուտինյան քաղաքական էլիտայի գալուց և Չինաստանի բուռն վերելքից հետո, ըստ էության, վերջին 20 տարին կարող ենք բնութագրել որպես ավելի շատ բազմաբևեռ աշխարհակարգ, որտեղ ունենք 5, ոմանց կարծիքով էլ՝ 6-7 համաշխարհային ուժային կենտրոններ:

Ես կարծում եմ, որ բազմաբևեռ աշխարհակարգը կպահպանվի այնպիսի ուժային կենտրոններով, ինչպիսիք են, ասենք, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, Չինաստանը, Ճապոնիան: Այս երկրների կողքին այսօր լուրջ դերակատարում ունեն նաև Հնդկաստանը, Բրազիլիան: Մոտավորապես այս բազմաբևեռայնությունը կպահպանվի, չի փոխվի: Բայց փոփոխություն տեղի կունենա այս բազմաբևեռ աշխարհակարգի բևեռների տեսակարար կշռի մեջ:Նորից եմ կրկնում՝ բազմաբևեռ աշխարհակարգում ուժային կենտրոնների բևեռների տեսակարար կշռի և ազդեցության մեջ լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Սա՝ առաջինը:

Եվ երկրորդը. կփոխվի գլոբալացման և ինտեգրացման նկատմամբ միջազգային հանրության, քաղաքական էլիտաների և միջազգային կառույցների վերաբերմունքը:

Առաջինի առումով՝ տեսակարար կշիռները որո՞նք կփոխվեն: Մասնագետներից շատերը կարծում են, որ կորոնավիրուսը արագ կերպով հաղթահարելու և իր արտադրական ներուժը տառացիորեն 3 ամիս հետո գործարկելու շնորհիվ Չինաստանը տնտեսական մեծ գերակայություն կստանա մյուս ուժային կենտրոնների նկատմամբ: Ասեմ, որ Չինաստանում 30 000 փակված ձեռնարկություն այս շաբաթ նորից սկսել են աշխատել: Դա հսկայական բան է: Այսինքն՝ մինչ Ռուսաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և մյուս զարգացած երկրները նոր-նոր սկսում են միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի հաղթահարեն կորոնավիրուսի համաճարակն ու դրա հետևանքները (ինձ թվում է՝ առաջիկա 5-6 ամսում չեն կարողանա դա անել), և ձեռնարկություններ են փակվում, արտադրական կարողություններ են կրճատվում, այս ֆոնին Չինաստանը միանգամից 30 000 արդյունաբերական ձեռնարկություն է վերականգնում, որոնք դադարեցրել էին իրենց գործունեությունը կարանտինի ժամանակ: Սրա հետ կապված մյուս մանրամասները չեմ նշում: Այսպիսով, եթե Արևմուտքում և մյուս բևեռներում նոր սկսում է տնտեսական գործունեության կասեցումը, ապա Չինաստանում նորից վերականգնվում է: Եվ այստեղից կարելի է ենթադրել, որ Եվրամիության, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կշիռը համաշխարհային տնտեսական համապատկերում ավելի կնազի՝ Չինաստանի հետ համեմատած:

Հաջորդը հետևանքը. կորոնավիրուսի ճգնաժամը վերջնականապես վարկաբեկեց գլոբալացման և եվրոպական ինտեգրման շատ իրողություններ: Ի՞նչ պարզվեց, որ գլոբալ աշխարհում այդ լայն ազատությունը, բաց սահմանները, աշխատուժի՝ այդպիսի մեծ քանակությամբ տեղաշարժերը, որոնք ավելի մեծ թափ ստացան սիրիական ճգնաժամի, մերձավորարևելյալ այլ կոնֆլիկտների, աֆրո-ասիական երկրների հզոր ներգաղթի պատճառով, այս ամենը այսօր և ապագայում շատ պետությունների ստիպում են մտածել նման համավարակների դեպքում իրենց ազգային անվտանգությունը պաշտպանելու մասին: Այսինքն՝ սահմանների վերացման, ազգային պետությունների ինքնիշխանության կրճատման և այն վերազգային միջազգային կառույցներով փոխարինելու այդ ամբողջ գործընթացը, որն ընթանում էր մոտ 50 տարի՝ 1960-ականներից ի վեր, այսօր էականորեն վարկաբեկվում ու վերանայվում է: Շատ եվրոպական երկրների քաղաքական էլիտաներ այսօր արդեն մտածում են ազգային սահմանները վերականգնելու, Շենգենյան համաձայնագիրը չեղյալ հայտարարելու, մարդկային շարժն ու հոսքը վերահսկելու և ավելի շատ իրենց սահմաններում իրենց տնտեսությամբ, իրենց մարդկային ռեսուրսներով, իրենց մշակույթով պարփակվելու մասին: Իհարկե, առայժմ դժվար է ասել՝ այս միտումները կխորանա՞ն և իսկապես կսկսվե՞ն ապաինտեգրման գործընթացներ, թե՞ ոչ: Բայց այն, որ նախանշանները երևում են, դա պարզ է: Այսօր արդեն թևավոր է դարձել Մակրոնի՝ Մերկելին ասած այն խոսքերը, թե «տիկին Մերկել, դուք մեզ պետք էիք այն ժամանակ, երբ մեզ օգնություն էր անհրաժեշտ, բայց դուք հիմա ինքնամեկուսացված եք ձեր բնակարանում»: Նման մի արտահայտություն է արել: Արդեն Եվրամիության երկու առաջատար պետությունների միջև կա իրար չհասկանալու շատ լուրջ խնդիր, թե այս պահին ո՞վ ում պիտի օգնի, ամեն մեկն իր «գլխի ճարը» պետք է տեսնի, թե՞ ամբողջ Եվրամիությունը պետք է դրա դեմ պայքարի:
Կորոնավիրուսը վարկաբեկեց նաև Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Արևմուտքի վարած պատժամիջոցների քաղաքականությունը, որովհետև այսօր Իտալիայի և ԵՄ մյուս երկրների կողմից պատժամիջոցների ենթարկվող Ռուսաստանը առաջինը օգնության հասավ Իտալիային այն դեպքում, երբ Իտալիայի եվրոպական գործընկերները՝ Ֆրանսիան և Գերմանիան, դեռ իրենց «գլխի ճարը» չեն կարողանում տեսնել: Այսինքն՝ հնարավոր է, որ ապագայում փոխվի նաև Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը:

– Ավտորիտար վարչակարգերը, կարծես, ավելի պատրաստ էին համաճարակային ճգնաժամին, այս արտասովոր ֆորս-մաժորին ու ավելի հաջողությամբ են դիմակայում, քան լիբերալ-դեմոկրատիաները: Սա ինչո՞վ է բացատրվում: Դա կարո՞ղ ենք բնական համարել այն իմաստով, որ ինչքան երկրները ավելի շատ ազատություններ ունեն, ավելի բաց են, այնքան ավելի խոցելի դարձան վարակի տարածման համար:

– Շատ լավ: Նախորդ հարցին պատասխանելիս՝ ես խոսում էի կորոնավիրուսի միջազգային-քաղաքական հետևանքների մասին: Բայց դուք ինձ հուշեցիք, որ կորոնավիրուսն ունի ոչ միայն միջազգային-քաղաքական հետևանքներ, այլև նրա դեմ պայքարը տեղիք է տալիս մտածելու նաև պետությունների ներքաղաքական զարգացման գործընթացների մասին: Այն ինչ-որ տեղ առիթ է տալիս մտածելու ընդհանրապես քաղաքական կառույցների, ներքաղաքական կազմավորումների արժեքային համակարգի մասին, և ստացվեց շատ պարզ ու հստակ երևացող մի իրողություն՝ միակուսակցական համակարգով ավտորիտար Չինաստանի պետական կառավարման համակարգը շատ ավելի ճկուն արագ և շատ արդյունավետ կարողացավ ընդամենը 3 ամսում հաղթահարել համավարակը: Այս հաղթանակը ապշեցուցիչ և շլացուցիչ է, քանի որ Չինաստանը տարածքով մոտավորապես հավասար է ԵՄ տարածքին, իսկ բնակչության թվով մի քանի անգամ գերազանցում է ԵՄ երկրների բնակչության ընդհանուր թվին: Եթե ԵՄ ընդհանուր բնակչության թիվը մոտ 500 մլն է, ապա Չինաստանն ունի 1,5 մլրդ բնակչություն: Այսինքն՝ քաղաքական տվյալ համակարգը, պետական կառավարման այդ տրամաբանությունը, ավտորիտար վարչակարգը, միակուսակցականությունը և խիստ պետական կարգապահությունը՝ երևույթներ, որոնք այսօր չկան արևմտաեվրոպական երկրներում և Եվրամիությունում, փաստորեն ցույց տվեցին, որ նմանատիպ խոշոր վտանգների, ազգային անվտանգության այսպիսի արտասովոր սպառնալիքների ժամանակ այդ համակարգն ավելի արդյունավետ ու ավելի կենսունակ է, քան, ասենք, արևմտյան ժողովրդավարությունները, ինչպիսիք են նույն Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան: Էլ չեմ ասում, որ այսօր վարակված մարդկանց թվով առաջին տեղում արդեն Միացյալ Նահանգներն է: Այս երկրները նմանատիպ վտանգների ժամանակ, ըստ էության, դարձան մերկ, ոտաբոբիկ և անօգնական:

– Կարծես թե, մենք հիմնականում Միացյալ Նահանգներ-Չինաստան դիմակայության մասին ենք խոսում: Սա կարո՞ղ է բերել ուժերի հարաբերակցության փոփոխման հօգուտ Չինաստանի:

– Երբ ասում է, որ ներկա աշխարհակարգը բազմաբևեռ է, այդ բազմաբևեռ աշխարհակարգի ներսում կա մի իրողություն: Դա այն է, որ Միացյալ Նահանգները փորձում է մյուս ուժային կենտրոնների հետ կոնսենսուսի գնալով՝ պարտադրել իր կամքը, ինչը քաղաքագիտության մեջ կոչվում է «կեղծ դաշնակցություն»: Այդ երևույթը կա վերջին 20-30 տարում: Երբեմն դա հիմք է տալիս որոշ քաղաքագետների աշխարհակարգը կոչել բազմաբևեռայնություն միաբևեռայնությամբ՝ նկատի ունենալով Միացյալ Նահանգների գերակայող կարգավիճակը: Փոփոխությունը հնարավոր է ոչ թե ռազմական կամ ռազմաքաղաքական ասպեկտով, այլ զուտ տնտեսական առումով: Եթե ենթադրենք, որ Միացյալ Նահանգները և արևմտյան երկրները չեն կարողանա վերջ տալ կորոնավիրուսին և վերականգնել արտադրությունը գոնե 6 ամսվա կտրվածքով, ապա Չինաստանի վերականգնված տնտեսությունը կարող է զգալիորեն առաջ անցնել, և կարող է Չինաստանի տնտեսական հզորության լուրջ գերակշռություն առաջանալ: Բայց սա, իմ կարծիքով, չի փոխի ընդհանուր ուժային հարաբերակցությունը, որովհետև, ամեն դեպքում, միջազգային մրցակցության մեջ տնտեսական բաղադրիչի հետ մեկտեղ կա նաև ռազմական բաղադրիչը, իսկ ռազմական առումով Չինաստանից իրենց պոտենցիալով մի քանի անգամ ավելի հզոր են և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները: Իսկ Եվրամիությունն առանձին ռազմական գործոն չէ, քանի որ Եվրամիության երկրները Միացյալ Նահանգների առաջնորդությամբ գտնվում են ՆԱՏՕ-ի կազմում:Այսպիսով, հնարավոր է՝ ունենանք տնտեսական գերակայություն, բայց ընդհանուր, գլոբալ առումով Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կպահպանեն իրենց ռազմական գերակշռությունը:
– Իսկ Հայաստանի մասին ի՞նչ կարող եք ասել: Կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ կերպ կանխատեսել, թե ի՞նչ սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենա մեր երկրի վրա կորոնավիրուսային ճգնաժամը: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, այս ամենում հնարավորություններ է տեսնում, ոչ թե ողբերգություն:

– Ես լուրջ անհանգստանում եմ: Գիտե՞ք՝ ինչու. որովհետև եթե կորոնավիրուսը բերում է սահմանների փակման, և շփումների դադարեցումը դիտվում է որպես վարակի դեմ պայքարի միջոց, ուրեմն մենք այստեղ մտածելու շատ բան ունենք: Հայաստանն ունի հսկայական սահմաններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք մեռյալ փակված են: Կորոնավիրուսի պատճառով մենք փակել ենք նաև սահմանը Իրանի հետ: Ըստ էության, Վրաստանը փակել է իր սահմանը Ռուսաստանի հետ, և Լարսում այսօր ստեղծված իրավիճակը մեզ համար դարձել է ազգային անվտանգության խնդիր: Ես, որպես քաղաքագետ, միշտ ասել եմ, որ Հայաստանի բոլոր իշխանությունների թիվ 1 խնդիրը Արցախի հարցից հետո կոմունիկացիաների հարցն է, բայց, ցավոք սրտի, մեր կառավարություններից ոչ մեկը չկարողացավ լուծել այդ խնդիրը, իսկ ներկա իշխանությունները չկարողացան դա կանխատեսել և ուշադրություն դարձնելով ներքաղաքական տարբեր խնդիրների վրա (Սահմանադրական դատարան և այլն, և այլն)՝ ռազմավարական միտքը և դիվանագիտական լծակները չօգտագործվեցին մեր կոմունիկացիաների հարցում ինչ-որ փոփոխություն մտցնելու նպատակով:

Հիմա, Հայաստանի վիճակը կարող է բարդանալ, որովհետև առանց այդ էլ եղած սուղ և թույլ կոմունիկացիաները մենք կարող ենք կորցնել, և մնան միայն օդային բեռնափոխադրումները, որը չի կարող մեր պահանջները բավարարել: Դրական կարող է մի բան լինել, որ ես կանխատեսում եմ: Դա կարող է լինել այն հանգամանքը, որ մենք արդեն 30 տարի ստիպված ենք գոյատևել մի հսկայական հատվածով փակ սահմաններով, և դա մեզ մոտ ինչ-որ մի իմունիտետ արդեն առաջացրել է, մենք ունենք նմանատիպ կացության մեջ գոյատևելու փորձ, որը չունեն մյուս երկրները, որոնց սահմանները միշտ բաց ու ազատ են եղել և իրենք ունեցել են լայն կոմունիկացիաներ: Երբ այս երկրների կոմունիկացիաներն են կտրվում, նրանք ընկնում են շոկի մեջ: Իսկ մենք 30 տարի շարունակ ապրում ենք այդ էքստրեմալ վիճակում: Այս առումով ինչ-որ տեղ կարող ենք ավելի դիմացկուն լինել, քան մեր ծավալներն ունեցող մյուս երկրները:

Բայց այստեղ մեկ այլ մտահոգիչ հանգամանք կա՝ փակ սահմաններով և կոմունիկացիաների բացակայությամբ մենք չկարողանանք այնպիսի արտաքին առևտրաշրջանառություն ապահովել, որպեսզի տնտեսության ճյուղերը կենսունակ պահենք և ապահովենք բանակի մատակարարումները: Այստեղ արդեն ես լուրջ վտանգ եմ տեսնում: Եվ, իհարկե, այս համատեքստում չմոռանանք կիսապատերազմական վիճակի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում