ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապատեղեկատվություն է անվանել հրապարակումներն այն մասին, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները 2019-ի նոյեմբերի վերջին նախազգուշացրել են Սպիտակ տանը նոր տեսակի կորոնավիրուսի մասին: Պետության ղեկավարը այդ մասին գրել է Twitter-յան իր էջում:
Թրամփը այս տեղեկատվությունը տարածող ABC-ին մեղադրել է ստելու մեջ:
«Նրանք գիտեին, որ սխալվում են մտացածին այս պատմությունը հրապարակելիս», – գրել է նախագահը:
Ավելի վաղ ABC հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ հետախուզությունը 2019-ի նոյեմբերի վերջին նախազգուշացրել է նախագահի վարչակազմին հանրային առողջության և բիզնեսի վրա կորոնավիրուսի թողած հետևանքների մասին: